«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2005 թվականի N 393-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 876-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի մշակման 2005 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության ստանդարտացման 2005 թվականի ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության
2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում 2004-2005 թվականների ընթացքում մշակման ենթակա առաջնային տեխնիկական կանոնակարգերի ցանկը հաստատելու մասին» N 876-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. ապրիլի 5
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 10-ի N 393-Ն որոշման
2 0 0 5 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ
NN
ը/կ Տեխնիկական կանոնակարգերի անվանումները Պատասխանատու
կատարող իրավասու
մարմինը Համակատարող
մարմինը Նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու
ժամկետը
1 2 3 4 5
1. «Մեքենաշինական արտադրանքի անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն նոյեմբերի 2-րդ տասնօրյակ
2. «Վերելակների և դրանց շահագործման անվտանգության պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարություն հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ
3. «Սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և դրանց հիմքով պլաստմասսայե արտադրանքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարություն ՀՀ առողջապահության
նախարարություն ապրիլի 3-րդ տասնօրյակ
4. «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարություն ՀՀ առողջապահության
նախարարություն ապրիլի 3-րդ տասնօրյակ
5.
«Քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարություն ՀՀ առողջապահության
նախարարություն
ՀՀ կառավարությանն
առընթեր
ՀՀ ոստիկա-նություն հուլիսի 3-րդ տասնօրյակ
6. «Հակասառիչների և հիդրավլիկ արգելակի հեղուկների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշում ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարություն մարտի 3-րդ տասնօրյակ
7. «Կշռածրարման, վաճառքի և ներմուծման ժամանակ ցանկացած տիպի փաթեթվածքներում չափածրարված ապրանքների քանակին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշում ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարություն հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ
8. «Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարություն մարտի 3-րդ տասնօրյակ
9. «Սննդի ապահովման ծառայություններին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարություն նոյեմբերի 3-րդ տասնօրյակ
10. «Ցեմենտներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ քաղաքաշինության
նախարարություն դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
11. «Երկաթբետոնե շինարարական կոնստրուկցիաներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ քաղաքաշինության
նախարարություն դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
12. «Բետոնի ամրանավորման համար օգտագործվող տաք գլանմամբ պողպատե ձողերին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ քաղաքաշինության
նախարարություն դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
13. «Մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ
14. «Էլեկտրական սարքավորումներ` 1000 Վ-ից ավելի հոսանքի միացման, անջատման, ընդհատման, պաշտպանական միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ էներգետիկայի նախարարություն հուլիսի 3-րդ տասնօրյակ
15. «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոնների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ էներգետիկայի նախարարություն նոյեմբերի 3-րդ տասնօրյակ
16. «Էլեկտրատեղակայանքների շահագործման ժամանակ անվտանգության կանոնների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ էներգետիկայի նախարարություն դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
17. «Էլեկտրակայանքների սարքվածքի կանոններ. բաժին 1. ընդհանուր կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ էներգետիկայի նախարարություն նոյեմբերի 2-րդ տասնօրյակ
18. «Անվտանգության տեխնիկայի կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ էներգետիկայի նախարարություն հոկտեմբերի 1-ին տասնօրյակ
19. «Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոմոբիլային տեխնիկայի էկոլոգիական անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ բնապահպանության նախարարություն դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
20. «Ռադիոսարքավորումներին և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 10-ի N 393-Ն որոշման
2 0 0 5 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ
NN
ը/կ Մշակվող ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի անվանումը Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի մշակման նպատակը Պատասխանատու կատարող իրավասու մարմինը Հաստատման ժամկետը
1 2 3 4 5
Բաժին I. Տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովող ստանդարտներ
1. Խաղալիքների անվտանգություն. Հավաքածուներ քիմիական փորձերի և համանման զբաղմունքների համար
ՀՍՏ ԵՆ 71-4-ի մշակում խաղալիքների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտի մշակում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ
2. Խաղալիքների անվտանգություն. Խաղային լրակազմեր (հավաքածուներ), որոնք ներառում են քիմիական նյութեր և քիմիական փորձերի կատարման հավաքածուներ չեն ՀՍՏ ԵՆ 71-5-ի մշակում խաղալիքների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտի մշակում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ
3. Պինդ պարարտանյութերի և հողի բերրիությունը բարձրացնելու համար կալցիում ու մագնեզիում պարունակող նյութերի նմուշառումը և նմուշների նախապատրաստումը ՀՍՏ ԵՆ 1482-ի մշակում հանքային պարարտանյութերի տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտի մշակում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ
4. Սարքավորանքի անվտանգություն.
Տերմիններ և սահմանումներ
ՀՍՏ ԵՆ 1070-ի մշակում սարքավորանքի անվտանգությանը վերաբերող տերմինների և սահմանումների ընդունում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն օգոստոսի 3-րդ տասնօրյակ
5. Ճանապարհային տրանսպորտ.
Արգելակի հեղուկ` ոչ նավթային հիմքով ՀՍՏ ԻՍՕ 4925-ի մշակում հակասառիչների, հիդրավլիկ արգելակի հեղուկների և այլ հիդրավլիկ հեղուկների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտի մշակում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ
6. Ճանապարհային տրանսպորտ.
Արգելակի հեղուկ` նավթային հիմքով էներգիա կուտակող հիդրավլիկ արգելակների համար ՀՍՏ ԻՍՕ 7308-ի մշակում հակասառիչների, հիդրավլիկ արգելակի հեղուկների և այլ հիդրավլիկ հեղուկների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտի մշակում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ
7. Նավթամթերք. Միջին նավթաթորվածքներում արոմատիկ ածխաջրածինների տեսակների որոշում. Բարձր արդյունավետ հեղուկային քրոմատոգրաֆիայի մեթոդ` բեկման ցուցիչի որոշմամբ ՀՍՏ ԵՆ 12916-ի մշակում ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտի մշակում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
8. Ճանապարհային տրանսպորտ. Նավթի հիմքով արգելակի հեղուկների տարաների մակնշում ՀՍՏ ԻՍՕ 3871-ի մշակում ճանապարհային տրանսպորտի արգելակի հեղուկների տարաների մակնշմանը ներկայացվող պահանջների սահմանում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ
9. Ծխախոտահումք և ծխախոտային արտադրանք. Քլորօրգանական պեստիցիդների մնացորդային քանակությունների որոշում. Գազային քրոմատագրման մեթոդ ՀՍՏ ԻՍՕ 4389-ի մշակում գազային քրոմատագրման մեթոդով քլորօրգանական պեստիցիդների մնացորդային քանակությունների որոշում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն նոյեմբերի 3-րդ տասնօրյակ
10. Սննդամթերք. Տեղեկատվություն սպառողի համար. Ընդհանուր պահանջներ ՀՍՏ-ի մշակում (ՀՍՏ 189-2000-ի փոխարեն) Հայաստանի Հանրապետությունում հայրենական և օտարերկրյա սննդամթերքի մասին սպառողի համար տեղեկատվության ընդհանուր պահանջների սահմանում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն նոյեմբերի 3-րդ տասնօրյակ
11. Պահածոներ. Հյութեր, նեկտարներ և հյութեր պարունակող ըմպելիքներ. Տերմիններ և սահմանումներ ՀՍՏ 232-2004-ի փոփոխության մշակում ՀՍՏ 232 ստանդարտի փոփոխության նախապատրաստում` միջազգային տերմինաբանության հիման վրա ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ
Բաժին II. Ստանդարտացման ազգային համակարգի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթեր
1. Ստանդարտացման ազգային համակարգ. Ստանդարտների կառուցումը, շարադրումը, ձևավորումը և բովանդակությունը
ՀՍՏ 1.5-99-ի վերանայում միջազգային ուղեցույցներին և միջպետական ԳՕՍՏ 1.5-2001 ստանդարտի պահանջներին համապատասխանեցում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ
2. Ստանդարտացման ազգային համակարգ. Տեխնիկական հանձնաժողովների կազմավորման և աշխատանքների կազմակերպման կարգ. Կանոնների մշակում
(ՀՀ ՂՓ 07334.1.008-97-ի փոխարեն) ԻՍՕ/ԻԷԿ կանոնակարգի և «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանեցում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն օգոստոսի 3-րդ տասնօրյակ
3. Ստանդարտացման ազգային համակարգ. Տերմիններ և սահմանումներ ՀՍՏ 1.1-ի մշակում (ՀՍՏ 52-91-ի փոխարեն) «Ստանդարտացում և գործունեության հարակից տեսակներ. Ընդհանուր բառարան» ԻՍՕ/ԻԷԿ 2 միջազգային ձեռնարկի հիման վրա ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն հունիսի
3-րդ տասնօրյակ
Բաժին III. Համապատասխանության գնահատման համակարգի ստանդարտներ
1. Համապատասխանության հավաստման համակարգ. Որակի կառավարման համակարգերի սերտիֆիկացում ՀՍՏ 5.7-2000-ի վերանայում ՀՍՏ ԻՍՕ 9000-2002-ի,
ՀՍՏ ԻՍՕ 9001-2002-ի,
ՀՍՏ ԻՍՕ 9004-2002-ի
պահանջներին համապատասխանեցում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ
2. Անձերի սերտիֆիկացում իրականացնող մարմիններին ներկայացվող ընդհանուր պահանջներ ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17024-ի մշակում անձերի սերտիֆիկացման մարմիններին ներկայացվող պահանջների սահմանում` ըստ ԻՍՕ/ԻԷԿ 17024 միջազգային ստանդարտի ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ
3. Փորձարկման և ստուգաճշտման լաբորատորիաների իրազեկությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ
ՀՍՏ ԻՍՕ/ ԻԷԿ 17025-ի փոփոխության մշակում փորձարկման և ստուգաճշտման լաբորատորիաների իրազեկությանը ներկայացվող ընդհանուր պահանջների ճշգրտում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն օգոստոսի 3-րդ տասնօրյակ
Բաժին IV. Որակի կառավարման համակարգի ստանդարտներ
Որակի կառավարման համակարգի աուդիտի անցկացման կարգի վերաբերյալ ցուցումներ
ՀՍՏ ԻՍՕ 19011-ի մշակում
(ՀՍՏ ԻՍՕ 10011-1-90,
ՀՍՏ ԻՍՕ 10011-2-91,
ՀՍՏ ԻՍՕ 10011-3-91-ի փոխարեն) ԻՍՕ 19011։2002 միջազգային ստանդարտին ներդաշնակ որակի կառավարման համակարգերի սերտիֆիկացման (աուդիտի) անցկացման կարգի սահմանում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ
Բաժին V. Էկոլոգիական կառավարման համակարգի ստանդարտներ
1. Էկոլոգիական սերտիֆիկացում. Էկոլոգիական կառավարման համակարգերի սերտիֆիկացման սկզբունքները, չափանիշները և կարգը էկոլոգիական կառավարման համակարգերի սերտիֆիկացման գործընթացների սահմանում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ
2. Էկոլոգիական կառավարում. Էկոլոգիամիտության բնութագրերի գնահատում. Ընդհանուր դրույթներ ՀՍՏ ԻՍՕ 14031-ի մշակում էկոլոգիական բնութագրերի գնահատման ղեկավար ցուցումների մշակում` ըստ
ԻՍՕ 14031 միջազգային ստանդարտի ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ
Բաժին VI. Տեխնիկատնտեսական տեղեկատվության դասակարգման և կոդավորման համակարգի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթեր
Երկրների անունների դասակարգիչ
ՀԴ 002-99-ի փոփոխության մշակում միջպետական դասակարգիչ (ԻՍՕ 3166) 004-97-ի փոփոխության հիման վրա ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն հունիսի 3-րդ տասնօրյակ
Բաժին VII. Էներգետիկայի բնագավառի ստանդարտներ
1. Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Բաշխման 0,4-110 կՎ լարմամբ էլեկտրական ցանցերի էլեկտրական կայանքներ. Տերմիններ և սահմանումներ ՀՍՏ-ի մշակում 0,4-110 կՎ լարմամբ էլեկտրական ցանցերի էլեկտրական կայանքների աշխատանքի անվտանգության տերմինների և սահմանումների մշակում ՀՀ էներգետիկայի նախարարություն հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ
2. Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Բաշխման 0,4-110 կՎ լարմամբ էլեկտրական ցանցերի էլեկտրական կայանքներ. Հիմնական պահանջներ ՀՍՏ-ի մշակում 0,4-110 կՎ լարմամբ էլեկտրական ցանցերի էլեկտրական կայանքներին ներկայացվող հիմնական պահանջների սահմանում ՀՀ էներգետիկայի
նախարարություն նոյեմբերի 3-րդ տասնօրյակ
3. Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Բաշխման 0,4-110 կՎ լարմամբ էլեկտրական ցանցերի էլեկտրական կայանքներ. Շահագործման և սպասարկման աշխատանքներ ՀՍՏ-ի մշակում բաշխման 0,4-110 կՎ լարմամբ էլեկտրական ցանցերի էլեկտրական կայանքների շահագործման և սպասարկման աշխատանքներին ներկայացվող պահանջներ ՀՀ էներգետիկայի
նախարարություն դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան