Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՈՍ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 նոյեմբերի 2019 թվականի N 1655-Ա

ՎԱՐՈՍ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանին 2019 թվականի նոյեմբերի 28-30-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Եվրասիական զարգացման բանկի կողմից անցկացվող Եվրասիական տնտեսական ինտեգրում 14-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Վարոս Սիմոնյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Վարոս Սիմոնյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ճանապարհածախսը և գիշերակացի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վարոս Սիմոնյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. նոյեմբերի 11

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։