Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 նոյեմբերի 2019 թվականի N 1656-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների միջև երկկողմ համագործակցության հեռանկարների, հանցավորության դեմ պայքարի հետ կապված կարևորագույն հարցերի քննարկման նպատակով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, 2019 թվականի նոյեմբերի 6-9-ը ներառյալ Ռուսաստանի Դաշնություն (քաղ. Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. նոյեմբերի 11

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

նոյեմբերի 11-ի N 1656-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-9-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Հ. Գրիգորյան - ՀՀ քննչական կոմիտեի նախագահ

Ա. Նիկոյան - ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար

Ռ. Ադիլխանյան - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ

Ս. Թաիրյան - ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ

Ռ. Վարդանյան - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։