«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 ապրիլի 2005 թվականի N 406-Ն
ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳԾՈՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման 15.2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 05 ենթախմբի «09. Բնության հուշարձանների գույքագրման, անձնագրավորման և ցանկի հաստատման ծրագրի մշակման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2005 թվականի պետական պատվերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. ապրիլի 11
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
ապրիլի 7-ի N 406-Ն որոշման
2 0 0 5 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Պ Ե Տ Ա Կ Ա Ն Պ Ա Տ Վ Ե Ր`
ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳԾՈՎ
Աշխատանքի հիմնական ցուցանիշները 2005 թվականի պետական պատվերի ֆինանսավորման սահմանագումարը
(հազ. դրամ)
պետական պատվերով նախատեսված աշխատանքների`
նկարագիրը և փուլերը վերջնական արդյունքը 1-ին կիսամյակ ինն ամիս տարի
Բնության հուշարձանների գույքագրման, անձնագրավորման
և ցանկի հաստատման ծրագրի մշակման պետական պատվեր Հայաստանի բնության հուշարձաններին վերաբերող նյութերի հավաքագրում, ուսումնասիրություն, նախնական տիպաբանական դասակարգում, դաշտային ուսումնասիրության երթուղիների և ժամանակացույցի մշակում Հայաստանի տարածքի բնության հուշարձանների գույքագրման, անձնագրավորման, քարտեզագրման, դաշտային ուսումնասիրության երթուղիներ ու ժամանակացույց
Հայաստանի բնության հուշարձանների գույքագրման, անձնագրավորման, թվայնացված, թեմատիկ և սինթետիկ քարտեզների կազմման մասին տվյալների հավաքագրման համար դաշտային հետազոտական աշխատանքներ, բնության հուշարձանների թվայնացված, թեմատիկ և սինթետիկ քարտեզների կազմում բնության հուշարձանների թվայնացված քարտեզներ
Հայաստանի բնության հուշարձանների անձնագրերի մշակում և ցանկի կազմում բնության հուշարձանների անձնագրեր և ցանկ
Աշխատանքների ծավալը x 1 (ամփոփ հաշվետվություն) x x x
Միավորի արժեքը` ներառյալ ավելացված արժեքի հարկը (հազ. դրամ) x 6150.0 x x x
Ընդհանուր արժեքը` ներառյալ ավելացված արժեքի հարկը (հազ. դրամ) x 6150.0 2767.5 4612.5 6150.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան