«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 2005 թվականի N 445-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 864 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) պինդ օգտակար հանածոների (բացառությամբ աղի) մարված պաշարների համար վճարը հաշվարկվում է սույն ենթակետում նշված (1) և (2) բանաձևերով` բացառությամբ սույն կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքի`
ԲՎ = ՄՊԾ x (ԳԻ x ԴՏ /100) (1), երբ (ԳԻ x ԴՏ/100) > ԴՀ
ԲՎ = ՄՊԾ x ԴՀ (2), երբ (ԳԻ x ԴՏ /100) ≤ ԴՀ
հաշվետու ժամանակաշրջանում մարված պաշարների իրացում չի կատարվել,
իրացվել է ոչ թե օգտակար հանածոն, այլ դրա օգտագործման արդյունքում ստացված արտադրանքը կամ այն օգտագործվել է արդյունահանողի ներտնտեսական կարիքների համար,
բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող ծավալների չափաքանակների որոշման նպատակով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված բնօգտագործման փաստացի ծավալների և վճարողների կողմից հարկային և լիազոր մարմիններ ներկայացված` ստուգվող ժամանակահատվածում հաշվարկ-հաշվետվություններում արտացոլված ծավալների դրական տարբերության համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների հաշվարկման ժամանակ,
որտեղ`
ԲՎ -ն պինդ օգտակար հանածոյի մարված պաշարների համար վճարն է` հաշվետու ժամանակաշրջանի համար,
ՄՊԾ -ն հաշվետու ժամանակաշրջանում պինդ օգտակար հանածոյի մարված պաշարների ծավալն է,
ԳԻ - ն հաշվետու ժամանակաշրջանում պինդ օգտակար հանածոյի իրացման փաստացի գինն է (առանց ավելացված արժեքի հարկի),
ԴՏ - ն պինդ օգտակար հանածոյի մարված պաշարների համար վճարի դրույքաչափն է տոկոսով` համաձայն սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի «II. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների, ստորերկրյա քաղցրահամ ու հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների համար վճարի դրույքաչափերը» բաժնի 3, 4, 5, 6, 7, 8 և 9-րդ կետերի,
ԴՀ - ն պինդ օգտակար հանածոյի մարված պաշարների համար վճարի դրույքաչափն է դրամով` համաձայն սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի «IV. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների համար վճարի հաստատագրված դրույքաչափերը» բաժնի 1-ին, 2 , 3, 4 և 5-րդ կետերի».
բ) որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր բաժնով.
«IV. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների համար վճարի հաստատագրված դրույքաչափերը
Սույն բաժնով սահմանված հաստատագրված դրույքաչափերը կիրառվում են պինդ օգտակար հանածոների համար օրենքով սահմանված մարված պաշարների ամբողջ ծավալների նկատմամբ:
1. Վառելիքաէներգետիկ հումքի մարված պաշարների յուրաքանչյուր տոննայի համար`
Օգտակար հանածոյի անվանումը Դրույքաչափը (դրամ)
Ածուխ 400
Տորֆ 200
Այրվող թերթաքար 150
2. Երեսապատման քարերի, շինարարական քարերի, լցանյութի և բալաստային հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
Օգտակար հանածոյի անվանումը
Մարված պաշարից երեսապատման քարի, շինաքարի ելքը, % *
Դրույքաչափը
(դրամ)
երեսապատ-
ման քարը շինա-
քարը լցանյութը և բալաստային հումքը
Անդեզիտաբազալտ, անդեզիտ, բազալտ, հիալոբազալտ, դոլերիտային բազալտ, լիպարիտ և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 30 250 100 30
30-ից մինչև 40 300 130
40-ից մինչև 50 350 160
50-ից ավելի 400 200
Գաբբրոներ, գրանիտներ, տուֆաավազաքարեր, մոնցոնիտներ, գրանոդիորիտներ, գրանոսիենիտներ և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 30 700 - 40
30-ից մինչև 40 1000 -
40-ից մինչև 50 1300 -
50-ից ավելի 1500 -
Կոնգլոմերատներ, կոնգլոբրեկչիաներ և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 20 800 - -
20-ից մինչև 30 1000 -
30-ից մինչև 40 1200 -
40-ից ավելի 1400 -
Մարմարներ, մարմարացված կրաքարեր, դիաբազային պորֆիրիտներ, դիաբազներ, պորֆիրիտներ և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 20 600 - 300
20-ից մինչև 30 800 -
30-ից մինչև 40 1000 -
40-ից ավելի 1200 -
Տուֆեր, կրաքար և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 30 200 70 20
30-ից մինչև 40 250 100
40-ից մինչև 50 300 130
50-ից ավելի 350 150
Ֆելզիտային տուֆեր, տրավերտիններ, տուֆաբրեկչիաներ, չհղկվող տուֆաավազաքարեր և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 30 450 150 20
30-ից մինչև 40 500 200
40-ից մինչև 50 550 250
50-ից ավելի 600 300
Հրաբխային խարամ և նմանատիպ այլ տարատեսակներ - - 30
Պեմզաներ, պեռլիտներ և նմանատիպ այլ տարատեսակներ - - 35
Ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդներ և նմանատիպ այլ տարատեսակներ - - 35
* Սույն կետում ելքի ցուցանիշը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված պաշարների համար սահմանված օգտակար ելքի չափն է:
3. Շինանյութերի արտադրության հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
Օգտակար հանածոյի անվանումը
Դրույքաչափը (դրամ)
Ցեմենտի հումք՝ կավեր, կրաքարեր, տրավերտիններ 80
Կրաքար՝ կիր ստանալու համար 25
Կավեր 20
Գիպսատար կավեր 200
Բնական հանքային ներկեր 1000
4. Գունագեղ քարերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր կիլոգրամի համար`
Օգտակար հանածոյի անվանումը Դրույքաչափը
(դրամ)
Վանակատ (օբսիդիան) 5
Օնիքսանման մարմար 30
Լիստվենիտ 500
5. Մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր միավորի համար`
Օգտակար հանածոյի անվանումը Չափման միավորը Դրույքաչափը
(դրամ)
Անդեզիտ, անդեզիտաբազալտ (թթվակայուն) տ 20
Բարիտ տ 40
Բենտոնիտ տ 550
Դիատոմիտ խոր. մ 150
Դոլոմիտ տ 40
Դունիտ և պերիդոտիտ տ 100
Կվարցիտ (ապակու հումք, ֆլյուս) տ 350
Հրակայուն կավեր տ 50
Պեռլիտ խոր. մ 450
Ցեոլիտ խոր. մ 400
Հղկանյութեր կգ 5
».
գ) որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի 2-րդ բաժնի վերնագրում «Օգտակար հանածոների արդյունահանված պաշարների» բառերը փոխարինել «Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների, ստորերկրյա քաղցրահամ ու հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. ապրիլի 11
Երևան