Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՌԻԲԵԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 մարտի 2019 թվականի N 203-Ա

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՌԻԲԵԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ՌԻԲԵԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի հունվարի 20-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

(1-ին կետը փոփ. 07.11.19 N 1544-Ա)

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ՌԻԲԵԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. մարտի 14

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

մարտի 7-ի N 203-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՌԻԲԵԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN

ը/կ ԱՏԳԱԱ-ի

ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Արժեքը (դրամ)

1 2 3 4 5 6

1. 5512 Սինթետիկ մանրաթելերից գործվածքներ, դրանց 85 զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ մ.2 167000 133 600 000

2. 5806 Նեղ գործվածքներ, բացի 5807 ապրանքային դիրքում ընդգրկված արտադրատեսակներից. Նեղ անթեզաթել գործվածքներ սոսնձմամբ ամրացված (բոլդյուկ) կգ 800 3 840 000

3. 5807 Պիտակներ, խորհրդանշաններ և նմանատիպ արտադրատեսակներ մանածագործական նյութերից՝ կտորներով, ժապավեններով կամ ըստ ձևի կամ չափի ձևված, բայց չասեղնագործված կգ 500 20 000 000

4. 9606 Կոճակներ, կոճգամներ, ճարմանդ-փականներ, կոճակների ձևեր և այդ արտադրատեսակների այլ մասեր, կոճակների ձևվածքներ կգ 500 10 000 000

5. 5210 Բամբակե գործվածքներ՝ բամբակի մանրաթելերի 85 զանգվածային բաժնից պակաս պարունակությամբ, հիմնականում կամ բացառապես խառնած քիմիական մանրաթելերի հետ, 200գ/մ.2 -ից ոչ ավելի մակերեսային խտությամբ մ.2 100000 25 500 000

6. 6006 Այլ տրիկոտաժե քաթաններ՝ մեքենայագործ կամ ձեռագործ կգ 60000 120 000 000

7. 3809 Մանածագործական արդյունաբերության մեջ կամ նույնանման ճյուղերում կիրառվող կգ 500 650 000

8. 5204 Կարի բամբակյա թելեր մանրածախ վաճառքի համար բաժնեծրարած կամ չբաժնեծրարած կգ 20000 60 000 000

9. 9607 Կայծակ-ճարմանդներ (ցեպեր) և դրանց մասերը կգ 1000 10 000 000

10. 5209 Բամբակե գործվածքներ բամբակի մանրաթելերի 85 զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ, 200գ/մ.2 -ից ավելի մակերեսային խտությամբ մ.2 30000 33 000 000

11. 6001 Քաթաններ նրբախավով, տրիկոտաժե, մեքենայագործ և ձեռագործ, ներառյալ՝ երկար նրբախավով քաթանները և խավածածկ քաթանները կգ 10000 15 000 000

12. 5407 Գործվածքներ սինթետիկ համալիր թելերից, ներառյալ՝ 5404 ապրանքային դիրքում ընդգրկված նյութերից պատրաստված գործվածքը մ.2 250 15 000 000

13. 5508 Կարի թելեր քիմիական մանրաթելերից մանրածախ վաճառքի համար բաժնեծրարած կամ չբաժնեծրարած կգ 10000 30 000 000

14. 5604 Ռետինե թել և քուղ, մանածագործական նյութերի պատվածքով, մանածագործական թելեր, 5404 կամ 5405 ապրանքային դիրքերում ընդգրկված հարթ և նույնանման թելեր՝ ներծծված, պատվածքով կամ ռետինե կամ պլաստմասսե թաղանթ ունեցող կգ 10000 20 000 000

15. 5804 Շղարշ և այլ ցանցահյուս քաթաններ, բացառությամբ գործված քաթանների, տրիկոտաժե մեքենայական կամ ձեռագործ քաթանների, ժանյակներ կտորով, ժապավեններով կամ առանձին նախշազարդերի տեսքով, բացի 6002-6006 ապրանքային դիրքերում ընդգրկված քաթաններից կգ 2500 10 000 000

Ընդամենը` 506 590 000

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։