Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԾՈՎԻՆԱՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 նոյեմբերի 2019 թվականի N 1623-Ա

ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԾՈՎԻՆԱՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանին գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)` 2019 թվականի նոյեմբերի 20-23-ը Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից անցկացվող Վիեննայի միգրացիոն ամենամյա համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Ղազարյանի և Ծովինար Սողոմոնյանի` Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի գրասենյակի միջոցների հաշվին, բացառությամբ՝ Արմեն Ղազարյանի՝ Մադրիդից Վիեննա ինքնաթիռի տոմսի, որը կատարվելու է Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(2-րդ կետը խմբ. 15.11.19 N 1700-Ա)

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Ղազարյանի՝ Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. նոյեմբերի 7

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։