Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-02-04-ից մինչև 2017-06-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 5. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2017-06-02Բացել ARLIS-ում

Հոդված 5. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

1) հանրային ծառայության պաշտոն` պետական և համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերով նախատեսված պաշտոն.

2) հանրային ծառայության պաշտոնների անվանացանկ` պետական և համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերի միասնություն.

3) պետական և համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկեր` պետական ծառայության յուրաքանչյուր տեսակի, ինչպես նաև համայնքային ծառայության համար նախատեսված` օրենքով սահմանված կարգով հաստատված պաշտոնների ցանկեր.

4) հանրային ծառայող` պետական և համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի) զբաղեցնող կամ օրենքով սահմանված դեպքերում և կարգով հանրային ծառայության համապատասխան կադրերի ռեզերվում գտնվող անձ.

5) հանրային ծառայության կադրերի ռեզերվ` օրենքով սահմանված դեպքերում և կարգով հանրային ծառայության պաշտոններ չզբաղեցնող հանրային ծառայողների և անձանց հանրույթ.

6) համապատասխան մարմին` սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված մարմին.

7) հանրային ծառայության պաշտոնի անձնագիր (նկարագիր)՝ տվյալ պաշտոնը զբաղեցնող հանրային ծառայողի համար օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները նկարագրող և տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար հանրային ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող` օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ.

8) հանրային ծառայության դասային աստիճան (կոչում)՝ հանրային ծառայողին իր զբաղեցրած պաշտոնին համապատասխան շնորհվող որակավորման չափանիշ.

9) հանրային ծառայողների ատեստավորում՝ զբաղեցրած պաշտոնին հանրային ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշմանն ուղղված գործընթաց (միջոցառում).

10) հանրային ծառայողների վերապատրաստում՝ հանրային ծառայողների աշխատանքային պարտականությունների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործմանն ուղղված գործընթաց (միջոցառում).

11) ծառայողական քննություն՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով հանրային ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննություն.

12) քաղաքացիական աշխատանք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների ու գործառույթների իրականացում վարձու աշխատողների միջոցով` աշխատանքային օրենսդրությանը համապատասխան.

13) տեխնիկական սպասարկում իրականացնող անձ՝ քաղաքական, հայեցողական, քաղաքացիական, ինչպես նաև հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց լիազորությունների կատարմանն աջակցող անհրաժեշտ տեխնիկական սպասարկում իրականացնող անձ.

14) հանրային ծառայողի ռոտացիա` օրենքով սահմանված դեպքում և կարգով հանրային ծառայողին նույն մարմնում (այդ թվում` նույն մարմնի այլ տարածքային ստորաբաժանումում), ինչպես նաև այլ մարմին փոխադրում.

15) բարձրաստիճան պաշտոնատար անձ` Հանրապետության Նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի պատգամավորները, սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, նախարարները և նրանց տեղակալները, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և նրա տեղակալները, գլխավոր դատախազը և նրա տեղակալները, մարզերի, Երևան քաղաքի և կայազորների դատախազները, օրենքներով ստեղծված պետական մարմինների (հանձնաժողովներ, խորհուրդներ) ղեկավարները, նրանց տեղակալները և այդ հանձնաժողովների, խորհուրդների անդամները, կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալը և կենտրոնական բանկի խորհրդի անդամները, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ղեկավարը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարները, վերահսկիչ պալատի նախագահը, նրա տեղակալը, խորհրդի անդամները, Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները, սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամները, Երևանի քաղաքապետը և նրա տեղակալները, մարզպետները և նրանց տեղակալները, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները, հատուկ հանձնարարություններով դեսպանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, Հանրապետության Նախագահի խորհրդականները, գլխավոր ռազմական տեսուչը և նրա տեղակալները, հատուկ հանձնարարություններով դեսպանը, մամուլի քարտուղարը և օգնականները, Ազգային ժողովի նախագահի խորհրդականները և օգնականները, վարչապետի խորհրդականները և օգնականները, նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ 50000 և ավելի բնակիչ ունեցող համայնքների ղեկավարները, ինչպես նաև Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը, վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարը.

16) բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձինք` բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ նրա ամուսնու հետ` ներառյալ մինչև 2-րդ աստիճանի արյունակցական կապի մեջ գտնվող անձինք։ Բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք: Արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները.

17) շահերի բախում` իրավիճակ, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձն իր լիազորություններն իրականացնելիս պետք է կատարի գործողություն կամ ընդունի որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել.

18) բարձրաստիճան պաշտոնատար անձի վերադաս անձ` Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի, հատուկ քննչական ծառայության պետի, Հանրապետության Նախագահի խորհրդականների, գլխավոր ռազմական տեսուչի, հատուկ հանձնարարություններով դեսպանի, մամուլի քարտուղարի և օգնականների համար` Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Ազգային ժողովի նախագահի խորհրդականների, օգնականների համար` Ազգային ժողովի նախագահը, սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի համար` սահմանադրական դատարանի նախագահը, նախարարի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների, վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարի, վարչապետի խորհրդականների և օգնականների համար` վարչապետը, նախարարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և նրա տեղակալների համար` նախարարը, գլխավոր դատախազի տեղակալների, մարզերի, Երևան քաղաքի և կայազորների դատախազների համար` գլխավոր դատախազը, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների տեղակալների համար` մարմնի ղեկավարը, օրենքներով ստեղծված կոլեգիալ պետական մարմինների անդամների համար` տվյալ մարմնի ղեկավարը, կենտրոնական բանկի նախագահի տեղակալների և կենտրոնական բանկի խորհրդի անդամների համար` կենտրոնական բանկի նախագահը, վերահսկիչ պալատի անդամների համար` վերահսկիչ պալատի նախագահը, Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալների համար` Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալների համար` Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, Երևանի քաղաքապետի, մարզպետների տեղակալների համար` համապատասխանաբար Երևանի քաղաքապետը և մարզպետները, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների, հատուկ հանձնարարություններով դեսպանի համար` արտաքին գործերի նախարարը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի համար` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ղեկավարի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի համար` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի համար` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը, Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչի տեղակալների համար` Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի տեղակալի համար` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալի համար` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ղեկավարի տեղակալի համար` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ղեկավարը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի համար` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալի համար` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենը: Սույն կետում չթվարկված բարձրաստիճան պաշտոնատար անձինք սույն օրենքի իմաստով համարվում են վերադաս չունեցող:

(5-րդ հոդվածը լրաց. 05.02.13 ՀՕ-5-Ն, լրաց., փոփ. 19.05.14 ՀՕ-30-Ն, լրաց., փոփ.12.12.13 ՀՕ-174-Ն, լրաց. 11.06.14 ՀՕ-59-Ն, 17.05.16 ՀՕ-53-Ն, 16.12.16 ՀՕ-5-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։