Գլուխ 3 · ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ
Հոդված 14. Հանրային ծառայողի ռոտացիան
Հոդված 14. Հանրային ծառայողի ռոտացիան
1. Հանրային ծառայողների ռոտացիայի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով։
2. Ռոտացիայի դեպքում հանրային ծառայողի համար չի կարող սահմանվել փորձաշրջան։