Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-27-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄԸ. ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՇԱՀԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ

Հոդված 37. Հայտարարագրի ռեեստրը և տվյալների հրապարակումը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 37. Հայտարարագրի ռեեստրը և տվյալների հրապարակումը

1. Հայտարարագիրը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը այն զետեղում է հայտարարագրերի ռեեստրում։

1.1. Հանձնաժողովը հայտարարագիրը ռեեստրում զետեղելուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, ապահովում է դրա հրապարակումն իր պաշտոնական կայքէջում:

2. Հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը, բովանդակությունը և ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հրապարակման ենթակա տվյալների ցանկը չի կարող պարունակել անձը, գույքը նույնականացնող տվյալներ։

Անչափահասի հայտարարագիրը հրապարակման ենթակա չէ:

3. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ապահովում է հրապարակմանը ոչ ենթակա տվյալների պաշտպանությունը։

4. Հայտարարատու պաշտոնատար անձի լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց հայտարարագրերը մնում են հրապարակված լիազորությունների դադարման կամ դադարեցման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում: Մեկ տարվա ընթացքում հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոն կրկին չստանձնելու դեպքում այդ հայտարարագրերն արխիվացվում են: Այդ ժամկետից հետո տվյալ անձի կողմից հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոն ստանձնելու դեպքում նրա արխիվացված հայտարարագրերը վերականգնվում և հրապարակվում են:

5. Հայտարարագրերի արխիվացման կարգն ու պայմանները սահմանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:

(37-րդ հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-98-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։