Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 նոյեմբերի 2019 թվականի N 1751-Ա

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 580-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին բաժնի 2-րդ գլխի 3-րդ կետը՝

1. Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարանում տեղի ունեցած պատահարի քննությունն իրականացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Հանձնաժողովի նախագահին՝ պատահարի քննության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն քննության արդյունքների մասին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. նոյեմբերի 26

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

նոյեմբերի 26-ի N 1751-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

Հ Ա Ն Ձ Ն Ա Ժ Ո Ղ Ո Վ Ի

Գ. Շախբազյան - Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)

Ռ. Մարգարյան - Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ

Վ. Հակոբյան - «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ՏՏ և ԳՎ բաժնի պետի տեղակալ (համաձայնությամբ)

Բ. Բարսեղյան - «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետ (համաձայնությամբ)

Ա. Աղասյան - Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության բաժանմունքի առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։