Անցնել բովանդակությանը

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 22-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 275-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

13 նոյեմբերի 2019 թ. N 742-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 22-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 275-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի փետրվարի 1-ի «Հարկերից ազատման արտոնագիր ստանալու և հարկային արտոնությունից օգտվելու վերաբերյալ դիմումի ձևը և լրացման կարգը հաստատելու մասին» N 22-Ն հրամանը,

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի օգոստոսի 15-ի «Արտոնագրի ձևը, արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարության ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 275-Ն հրամանը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

Դ. Անանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։