ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2019 թվականի N 1765-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 920-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. «Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման, արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման աշխատանքները կանոնակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով (ազգային մարմին) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել կիսամյակային պարբերությամբ միջգերատեսչական հանձնաժողովի (ազգային մարմնի) կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
3. Ուժը կորցրած ճանաչել «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հոկտեմբերի 4-ի N 920-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. նոյեմբերի 28
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թվականի
նոյեմբերի 28-ի N 1765-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ (ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ)
Ա. Եդիգարյան -ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության պետ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)
Ա. Եգանյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ
Տ. Գիդաչյան -ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ
Ա. Ալեքսանդրյան -ՀՀ շրջակա միջավայրի նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ
Գ. Մարկոսյան -ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության ՌՔԿՊ պլանավորման և էկոլոգիական ապահովման բաժնի պետ
Ա. Սմբատյան -ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի բաժնի պետ
Տ. Սարգսյան -ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետական, հասարակական անվտանգության բաժնի գլխավոր մասնագետ
Ա. Մելքոնյան -ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության դասակարգման և ոչ սակագնային կարգավորման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ
Ա. Սերգոյան -ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչության պետ
Ն. Բակունց -ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Գ. Քոչարյան -ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության խորհրդական (միջգերատեսչական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան