ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
11 հոկտեմբերի 2019 թվականի թիվ 158-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 366-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ը համապատասխանեցնել Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներում իրականացված փոփոխություններին,
հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե», «իա» կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի ««Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ը հաստատելու մասին» թիվ 366-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» Կանոնակարգ 3/04-ի թիվ 1 հաշվետվությունում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Հաշիվ 2006-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ հիմնական միջոցներ) 2 20 200 2006
2) Հաշիվ 2015-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ հիմնական միջոցներ) ամորտիզացիա 2 20 201 2015
3) Ենթաբաժին 202-ը 2023 հաշվից հետո լրացնել 2024 հաշվով հետևյալ բովանդակությամբ.
Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ) 2 20 202 2024
4) Ենթաբաժին 202-ը 2033 հաշվից հետո լրացնել 2034 հաշվով հետևյալ բովանդակությամբ.
Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ) ամորտիզացիա 2 20 203 2034
5) Հաշիվ 2052-ում «վարձակալված հիմնական միջոցներում» բառերը փոխարինել «օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում՝ հիմնական միջոցներ)» բառերով,
6) Ենթաբաժին 205-ը 2052 հաշվից հետո լրացնել 2053 հաշվով հետևյալ բովանդակությամբ.
Կապիտալ ներդրումներ օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ) 2 20 205 2053
7) Ենթաբաժին 206-ը 2061 հաշվից հետո լրացնել 2062 և 2063 հաշիվներով հետևյալ բովանդակությամբ.
Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ հիմնական միջոցներ) արժեզրկում 2 20 206 2062
Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ) արժեզրկում 2 20 206 2063
8) Բաժին 20-ը 2071 հաշվից հետո լրացնել 208-րդ ենթաբաժնով հետևյալ բովանդակությամբ.
Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում՝ հիմնական միջոցներ) կապիտալ ներդրումների ամորտիզացիա 2 20 208 2080
Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ) կապիտալ ներդրումների ամորտիզացիա 2 20 208 2081
9) Հաշիվ 3770-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Կարճաժամկետ վարձակալության կամ փոքրարժեք ակտիվների վարձակալության գծով վճարվելիք գումարներ 3 37 377 3770
10) Հաշիվ 4301-ում «Ֆինանսական վարձակալության» բառերը փոխարինել «Վարձակալության» բառերով,
11) Բաժին 43-ից հանել հետևյալ տողը.
Ֆինանսական վարձակալության դիմաց չկրած ֆինանսական ծախսեր 4 43 431 4310
12) Հաշիվ 8020-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Կարճաժամկետ վարձակալությամբ ստացված ակտիվներ 8 80 802 8020
13) Հաշիվ 8021-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Վարձակալությամբ ստացված փոքրարժեք ակտիվներ 8 80 802 8021
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյան
2019 թ. հոկտեմբերի 16
ք. Երևան