Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 նոյեմբերի 2019 թվականի N 1628-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) «13» ծածկագրով տողի 4-րդ սյունակի երկրորդ պարբերությունը «օղակում՝» բառից հետո լրացնել «ԶՈւ ԳՇ պետ,» բառերով.

2) «4.2» ծածկագրով տողի 2-րդ սյունակը «բնակավայրերից» բառից հետո լրացնել «30 և ավելի կիլոմետր» բառերով, իսկ 4-րդ սյունակում ուժը կորցրած ճանաչել երկրորդ պարբերությունը.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.3 ծածկագրով տողով.

« 4.3 Հատուկ տարածքներում հիմնական բնակավայրերից մինչև 30 կիլոմետր հեռավորությամբ տեղակայված ստորաբաժա-նումներում ծառայության համար 0,75, բայց ոչ պակաս, քան մինչև 2019 թ. մայիսի 31-ը ներառյալ հաշվարկված հավելման չափը Հաշվարկվում է հատուկ տարածքներում

հիմնական բնակավայրերից մինչև 30 կմ հեռու տեղակայված և մարտական հերթապահություն իրականացնող, ինչպես նաև բրիգադի (պաշտպանության շրջանի) պաշտպանության տեղամասի խորությամբ տեղակայված ստորաբաժանումների մարտական հերթապահության չընդգրկված անձնակազմին:

Բրիգադի (պաշտպանության շրջանի) պաշտպանության տեղամասի խորություն է համարվում յուրային առաջնագծից մինչև 15 կմ խորությամբ ընկած տարածքը:

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի հունիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. նոյեմբերի 26

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։