Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 05-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2019-12-12-ից մինչև 2023-09-07։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2023-09-07Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

20 նոյեմբերի 2019 թ. թիվ 52-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 05-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել՝ «Հանցագործությունների մասին» Ձև 1-հանցագործություն (ամսական) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի փետրվարի 23-ի ««Հանցագործությունների մասին» Ձև թիվ 1-հանցագործություն (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 05-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նախագահ`

Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի նոյեմբերի 20-ի

թիվ 52-Ն որոշման

Ակտի պատկեր

1. Գրանցված հանցագործությունների քանակն ըստ հանցատեսակների

Հաշվետու ժամանակա-հատվածում Նախորդ տարվա նույն ժամանակա-հատվածում

Ա 1 2

Ընդհանուր քանակը

այդ թվում` ոչ մեծ ծանրության

միջին ծանրության

ծանր

առանձնապես ծանր

որից` կատարվել է հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ

Մարդու (անձի) դեմ ուղղված հանցագործություններ, ընդամենը

այդ թվում` սպանություն

սպանության փորձ

մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը

դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը, ընդամենը

որից` ծանր

սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված

հանցագործություններ, ընդամենը

որից` բռնաբարություն և բռնաբարության փորձ

մարդու (անձի) դեմ ուղղված այլ հանցագործություններ

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ, ընդամենը

այդ թվում` բանդիտիզմ

հրազեն, ռազմամթերք պատրաստելը և ապօրինի շրջանառությունը

ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, ընդամենը

որից` մահվան ելքով

խուլիգանություն, ընդամենը

որից` կատարվել է զենքի գործադրմամբ

թմրամիջոցների հետ կապված հանցագործություններ, ընդամենը

որից` թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը,

ընդամենը

դրանից` իրացնելու նպատակով

հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված այլ հանցագործություններ

Սեփականության դեմ ուղղված հանցագործություններ, ընդամենը

այդ թվում` պետական կամ հանրային գույքի հափշտակություններ, ընդամենը

որից` ավազակություն

կողոպուտ

գողություն

խարդախություն

յուրացում կամ վատնում

անձնական գույքի հափշտակություններ, ընդամենը

որից` ավազակություն

կողոպուտ

գողություն, ընդամենը

դրանից` բնակարանային

խարդախություն

յուրացում կամ վատնում

տրանսպորտային միջոցներ փախցնելը

սեփականության դեմ ուղղված այլ հանցագործություններ

Հաշվետու ժամանակա-հատվածում Նախորդ

տարվա նույն ժամանակա-հատվածում

Ա 1 2

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ, ընդամենը

այդ թվում` կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը

հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)

տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործություններ

Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ, ընդամենը

այդ թվում` պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը

պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և անցնելը

կաշառք ստանալը, տալը և կաշառքի միջնորդությունը

իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը

պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործություններ

Այլ հանցագործություններ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցված կոռուպցիոն բնույթի հանցագործություններ

2. Գրանցված հանցագործությունների քանակն ըստ ծանրության, ըստ ՀՀ մարզերի, Երևան քաղաքի

միավոր

Ընդամենը այդ թվում`

ոչ մեծ ծանրության միջին ծանրության ծանր առանձնապես ծանր

Ա 1 2 3 4 5

ք. Երևան

Արագածոտն

Արարատ

Արմավիր

Գեղարքունիք

Լոռի

Կոտայք

Շիրակ

Սյունիք

Վայոց ձոր

Տավուշ

Ընդամենը ՀՀ

Ղեկավար՝ _______________ ______________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ

լիազորված անձ)՝

_______________ ______________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

« __ »__________20___թ.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։