ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2019 թվականի N 1797-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1304-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կազմը հաստատելու մասին» N 1304-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. դեկտեմբերի 3
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թվականի
դեկտեմբերի 3-ի N 1797-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թվականի
դեկտեմբերի 29-ի N 1304-Ա որոշման
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ» ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ
Ա. Աբրոյան - Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Սայադյան - Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակից
Հ. Մկրտչյան - Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության մայոր
Ա. Բեղլոյան - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Հ. Դանիելյան - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ա. Գրիգորյան - Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի խորհրդատու
Վ. Սահակյան - «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն (համաձայնությամբ)
Կ. Շեկոյան - «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի թվայնացման բաժնի մասնագետ (համաձայնությամբ)
Գ. Գևորգյան - Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ (համաձայնությամբ)
Դ. Ալավերդյան - «Հայկական Օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիայի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Կ. Եղիազարյան - «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի միջօպերատորական ծառայության ղեկավար (համաձայնությամբ)
Լ. Գալստյան - «Ինտերնետ հանրության հայաստանյան հատված» ՀԿ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Ք. Գյոնջյան - «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Տոնոյան - ԱՐՄԻՔՍ հիմնադրամի նախագահ (համաձայնությամբ)
Մ. Մադոյան - «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի համակարգող (համաձայնությամբ)
Ս. Մարտիրոսյան - ArmSec հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Թ. Մազեջյան - «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի տեղեկատվական համակարգերի վարչության պետ (համաձայնությամբ)
Մ. Խաչատրյան - «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Վ. Հովսեփյան - «ՌԱՅՊ ԷնՍիՍի (RIPE NCC)»-ի Կովկասի և Կենտրոնական Ասիայի արտաքին հարաբերությունների գծով տնօրեն (համաձայնությամբ)
Գ. Սաղյան - «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի ներկայացուցիչ, ԻԿԽ-ի քարտուղար (համաձայնությամբ)
Ա. Եսայան - «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան