Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.9-րդ հոդվածով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.9-րդ հոդվածով.

«Հոդված 19.9. Մաքսային մարմինների կողմից օրենքով սահմանված դեպքում մաքսային գործառնությունների իրականացման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանության, ինչպես նաև նախնական որոշումների տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերը

1. Մաքսային մարմինների կողմից օրենքով սահմանված դեպքում մաքսային գործառնությունների իրականացման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանության, ինչպես նաև նախնական որոշումների տրամադրման համար «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 90-րդ հոդվածով նախատեսված անձանցից պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

1) Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների, ինչպես նաև բանկերի կողմից տեղափոխվող

արժույթի և արտարժույթի մաքսային ձևակերպումների իրականացման (բացառությամբ ապրանքների զննման և հաշվառման) համար

բազային տուրքի 3.5-ապատիկի չափով

2) ապրանքների զննման և հաշվառման համար, բացառությամբ խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների համար՝

ա. միևնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված՝ մինչև

մեկ տոննա քաշ ունեցող ապրանքների մաքսային հսկողության համար

բազային տուրքի չափով

բ. միևնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված՝ մեկ տոննայից

ավելի քաշ ունեցող ապրանքների յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի մաքսային հսկողության համար

բազային տուրքի 0.3-ապատիկի չափով

3) խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով մեկ ամսվա ընթացքում

միևնույն պայմանագրի հիման վրա միևնույն ուղղությամբ տեղափոխվող ապրանքաքանակի մաքսային հսկողության համար

բազային տուրքի 500-ապատիկի չափով

4) Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների մաքսային ուղեկցման՝ յուրաքանչյուր հարյուր կիլոմետրի համար բազային տուրքի 10-ապատիկի չափով

5) մաքսային մարմինների կողմից ժամանակավոր պահպանության համար՝

ա. օրական՝ մինչև մեկ տոննայի համար

բ. մեկ տոննայից ավելի յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի համար բազային տուրքի չափով

բազային տուրքի 0.3-ապատիկի չափով

6) տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության համար՝

ա. մինչև 10 նստատեղով մարդատար ավտոմեքենաներ

բ. այլ տրանսպորտային միջոցներ բազային տուրքի 2-ապատիկի չափով

բազային տուրքի 5-ապատիկի չափով

7) մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով և «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով ապրանքների դասակարգման, ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի

որոշման մեթոդների և ապրանքների ծագման երկրի վերաբերյալ յուրաքանչյուր նախնական որոշման համար

բազային տուրքի 30-ապատիկի չափով

8) մաքսային մարմնի կողմից «Մաքսային կարգավորման մասին» օրենքով

սահմանված կարգով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝

չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում մի քանի խմբաքանակներով տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման

տրամադրման համար բազային տուրքի 30-ապատիկի չափով

2. Մաքսային մարմինների սահմանած տեղերից և աշխատանքային ժամերից դուրս ապրանքների մաքսային ձևակերպումների կամ դրանց հետ կապված առանձին գործողությունների կատարման համար պետական տուրքը գանձվում է սույն հոդվածով սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:

3. Հատուկ պահպանման պայմաններ պահանջող ապրանքների ժամանակավոր պահպանության համար պետական տուրքը գանձվում է սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։