Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1412-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2019 թվականի N 1711-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1412-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում որոշ տարածքների, գույքային իրավունքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 1412-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) որոշման 4.1-ին կետը «որոշման» բառից հետո լրացնել «N 1 հավելվածի» բառերով, իսկ «կետերում» բառից հետո լրացնել «և «Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 38+450-կմ 90+191 հատված» բաժնի 153.1-153.9-րդ, 408.1-408.12-րդ կետերում» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի «Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 38+450-կմ 90+191 հատված» բաժինը 153-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 153.1-153.9-րդ կետերով.

« 153.1 Լոռի քաղ. Ալավերդի 06-002-0193-0009

153.2 Լոռի քաղ. Ալավերդի 06-002-0194-0010

153.3 Լոռի քաղ. Ալավերդի 06-002-0194-0016

153.4 Լոռի քաղ. Ալավերդի 06-002-0193-0005

153.5 Լոռի քաղ. Ալավերդի 06-002-0193-0006

153.6 Լոռի քաղ. Ալավերդի 06-002-0194-0001

153.7 Լոռի քաղ. Ալավերդի 06-002-0194-0009

153.8 Լոռի քաղ. Ալավերդի 06-002-193-0001

153.9 Լոռի քաղ. Ալավերդի 06-002-0647-0001

».

3) որոշման N 1 հավելվածի «Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 38+450-կմ 90+191 հատված» բաժինը 408-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 408.1-408-րդ կետերով.

« 408.1 Լոռի Օձուն 06-112-0437-0152

408.2 Լոռի Օձուն 06-112-0437-0043

408.3 Լոռի Օձուն 06-112-0437-0037

408.4 Լոռի Օձուն 06-112-0437-0031

408.5 Լոռի Օձուն 06-112-0437-0030

408.6 Լոռի Օձուն 06-112-0437-0022

408.7 Լոռի Օձուն 06-112-0437-0067

408.8 Լոռի Օձուն 06-112-0437-0101

408.9 Լոռի Օձուն 06-112-0437-0038

408.10 Լոռի Օձուն 06-112-1096-0002

408.11 Լոռի Օձուն 06-112-1097-0002

408.12 Լոռի Օձուն 06-112-0438-0115

».

4) որոշման N 2 հավելվածի Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի կմ 38+450-կմ 90+191 հատվածի բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների օտարման գոտին շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. դեկտեմբերի 4

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 28-ի N 1711-Ն որոշման

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

նոյեմբերի 9-ի N 1412-Ն որոշման

Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի կմ 38+450-կմ 90+191 ճանապարհահատված

Ակտի պատկեր

»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։