ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 դեկտեմբերի 2019 թվականի N 1725-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 276-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով և 33-րդ հոդվածի 1-ին մասով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշման 1-ին կետով հաստատված բյուջեների կատարման կարգի 58-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով առանձին մարմինների համար նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների և կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները հաստատելու մասին» N 276-Ա որոշման N 1 հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մասով հաստատված չափաքանակները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝ սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 12 հավելվածում կատարվող փոփոխությունների մասին տասնօրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. դեկտեմբերի 9
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
դեկտեմբերի 5-ի N 1725-Ա որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐՈՎ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ
Բաժինը Խումբը Դասը Ծրագիրը Միջոցա-ռումը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցները
(հազ. դրամ)
01 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01 Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ
01 Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում
1024 ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների իրականացման ապահովում
11001 ՀՀ Ազգային ժողովի գործունեության ապահովում օրենսդրական, վերլուծական և ներկայացուցչական ծառայություններ
Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր 300,000.0
Վարչական ծառայություններ 7,500.0
Տեղեկատվական ծառայություններ 4,500.0
Ներկայացուցչական ծախսեր 55,000.0
Մասնագիտական ծառայություններ 1,500.0
Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում 16,500.0
Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում 5,000.0
Գրասենյակային նյութեր և հագուստ 5,000.0
Գյուղատնտեսական ապրանքներ 3,000.0
Տրանսպորտային նյութեր 5,000.0
Կենցաղային և հանրային սննդի նյութեր 5,000.0
Հատուկ նպատակային այլ նյութեր 10,000.0
Այլ ծախսեր 5,000.0
ԸՆԴԱՄԵՆԸ 423,000.0
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան