Անցնել բովանդակությանը

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ N 1499-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

27 նոյեմբերի 2019 թ.

ք. Երևան N 1499-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՆԴՐԱՆԻԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 710210000, 710221000, 710231000 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԲՆԱԿԱՆ` ՄՇԱԿՎԱԾ ԿԱՄ ՉՄՇԱԿՎԱԾ, ԲԱՅՑ ՉՇՐՋԱՆԱԿՎԱԾ ԿԱՄ ՉԱՄՐԱՑՎԱԾ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ» ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմք ընդունելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 10-րդ մասը, 19-րդ հոդվածի 4-րդ մասը և հաշվի առնելով, որ «ԱՆԴՐԱՆԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը վերացրել է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով սահմանված պահանջի խախտումը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

1. «ԱՆԴՐԱՆԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող՝ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի՝ հաշվառման համարը` ԹՔ-010 առ 22.11.2010 թ. կասեցումը համարել վերացված 2019 թվականի նոյեմբերի 27-ից:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:

Տ. Խաչատրյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։