Անցնել բովանդակությանը

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ N 615-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

19 նոյեմբերի 2019 թ. N 615-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՍԱԲԱՐԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ ՎԽ-024 ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով, 32-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով լիցենզիայի վերաձևակերպման նպատակով «Սաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2019 թվականի նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված հայտը և կից փաստաթղթերը՝

Հրամայում եմ

1. «Սաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2016 թվականի դեկտեմբերի 29-ին տրված թիվ ՎԽ-024 վիճակախաղերի կազմակերպման լիցենզիան վերաձևակերպել՝ «Կոմիտասի Պ. /59/4, Արաբկիր 0014 Երևան, Հայաստան» գտնվելու վայրի փոխարեն նշել «Ուլնեցու փ. /58/2 Քանաքեռ-Զեյթուն 0069, Երևան, Հայաստան»։

2. Համաձայնություն տալ «Սաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2019 թվականի նոյեմբերի 15-ին ներկայացված «Աջարաբեթ» վիճակախաղի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին՝ գտնվելու և գործունեության իրականացման վայրերի փոփոխման մասերով։

3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում։

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։

Ա. Ջանջուղազյան

ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՑԱՆԿ

Հ/Հ Իրավաբանական անձի

անվանումը Գտնվելու

վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը

/ՀՎՀՀ/ Գրանցման համարը Գործունեության

տեսակը Գործու-նեության իրակա-նացման

վայրը Գործողության ժամկետը Տեղեկատվություն

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից լիցենզիա տալու, դրա վերաձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման կամ վերականգնման մասին Այլ տեղեկու-թյուններ

1. «Սաբարկո» ՍՊԸ Ուլնեցու փ. /58/2 Քանաքեռ-Զեյթուն 0069, Երևան, Հայաստան ՎԽ-024 29.12.2016թ. 00160079 264.110.934916 Վիճակախաղերի կազմակերպում Ուլնեցու փ.

/58/2

Քանաքեռ-Զեյթուն 0069, Երևան, Հայաստան անժամկետ ՀՀ ֆինանսների նախարարի 19.11.2019թ.

թիվ 615-Ա հրամանով լիցենզիան վերաձևակերպվել է՝ փոփոխվել է կազմակերպության գտնվելու վայրը: -

2. «Կաբարկո» ՍՊԸ Ուլնեցու փ. /58/2 Քանաքեռ-Զեյթուն 0069, Երևան, Հայաստան ԻՇԽ-005 29.12.2016թ. 00159949 264.110.934619 Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպում Ուլնեցու փ.

/58/2

Քանաքեռ-Զեյթուն 0069, Երևան, Հայաստան անժամկետ ՀՀ ֆինանսների նախարարի 19.11.2019թ.

թիվ 618-Ա հրամանով լիցենզիան վերաձևակերպվել է՝ փոփոխվել է կազմակերպության գտնվելու վայրը և գործունեության իրականացման վայրը: -

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։