Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 դեկտեմբերի 2019 թվականի N 1889-Ա

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում հայ-իրանական աշխատանքային խմբի առաջին նիստին մասնակցելու նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 22-25-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության` Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման հետ կապված օրապահիկի և ճանապարհածախսի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության` Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման գիշերակացի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. դեկտեմբերի 12

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

դեկտեմբերի 12-ի N 1889-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Զ. Բաթոյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

(պատվիրակության ղեկավար)

Ժ. Սարգսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ

Հ. Մինասյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի վարչության միջազգային համագործակցության բաժնի պետ

Ա. Ալթունյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի անձնական օգնական

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։