Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԿԱՆԱՉԱԶԱՐԴ ԵՐԿԻՐ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐԻՑ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

25 մայիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 ապրիլի 2005 թվականի N 583-Ն

«ԿԱՆԱՉԱԶԱՐԴ ԵՐԿԻՐ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԵՐԻՑ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան տնկարանային տնտեսություն հիմնադրելու և կանաչ գոտիները վերականգնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայանտառ» պետական փակ բաժնետիրական ընկերության «Երևանի անտառտնտեսություն» դուստր փակ բաժնետիրական ընկերության Երևանի անտառպետության 7-րդ քառակուսու «6», «7», «7ա» և «7բ» հատվածներից 10 հեկտար հողամաս անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպությանը:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների սահմանների ճշտումը, «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպության հետ համապատասխան պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` կազմակերպության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. մայիսի 11

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։