Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ, ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

10 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2005 թվականի N 1587-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ, ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 17.12.09 N 1486-Ն, 25.08.11 N 1210-Ն, փոփ. 12.12.19 N 1784-Ն)

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդների, ներկայացուցիչների, մաքսային կցորդների և առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի ֆինանսավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 17.12.09 N 1486-Ն, 25.08.11 N 1210-Ն, փոփ. 12.12.19 N 1784-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. սեպտեմբերի 29

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2005 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1587-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ, ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

(վերնագիրը լրաց. 17.12.09 N 1486-Ն, 25.08.11 N 1210-Ն, փոփ. 12.12.19 N 1784-Ն)

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդների, ներկայացուցիչների, մաքսային կցորդների և առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի (այսուհետ՝ ներկայացուցիչներ) պահպանման ծախսերի ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը լրաց. 17.12.09 N 1486-Ն, 25.08.11 N 1210-Ն, փոփ. 12.12.19 N 1784-Ն)

2. Ներկայացուցիչների պահպանման ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաև այլ միջոցների հաշվին:

3. Ներկայացուցիչների պահպանման ծախսերի ֆինանսավորման նպատակով ֆինանսական միջոցները փոխանցվում են ներկայացուցիչների անվամբ բացված առանձին բանկային հաշիվներին:

4. Ներկայացուցիչների պահպանման ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է համաձայն համապատասխան պետական մարմինների ղեկավարների կողմից հաստատված նախահաշիվների՝ հետևյալ ծախսային ուղղություններով` ներկայացուցչի վարձատրություն, որը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից և ծառայության հետ կապված ամսական փոխհատուցումներից, ընտանիքի անդամների փոխհատուցում, բնակարանի վարձակալման հավելավճար, ինչպես նաև պահպանման այլ ծախսեր (գույքի և տեխնիկայի ձեռքբերում, գրասենյակային և տնտեսական ծախսեր, գործուղման ծախսեր, տրանսպորտի պահպանման կամ վարձակալման ծախսեր, կապի ծախսեր, բժշկական ապահովագրություն, կոմունալ ծախսեր, փոստային ծախսեր, թերթերի բաժանորդագրում, ներկայացուցչական ծախսեր և այլ ծախսեր):

(4-րդ կետը փոփ. 14.05.09 N 512-Ն, 16.03.17 N 261-Ն)

5. Ներկայացուցիչների բնակարանների վարձակալման համար տրամադրվում է հավելավճար` Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 7 հավելվածում սահմանված չափերով՝ համաձայն ծախսը հիմնավորող փաստաթղթերի:

(5-րդ կետը փոփ. 10.09.09 N 1079-Ն)

6. Ներկայացուցիչների պաշտոնային դրույքաչափերը և ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման գումարները հաշվարկվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 738-Ն որոշմամբ հաստատված չափերի, ընդ որում, ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման գումարները վճարվում են ներկայացուցիչների նշանակման օրվանից` ներառյալ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակաշրջանը:

(6-րդ կետը փոփ. 16.03.17 N 261-Ն)

7. Ներկայացուցիչների ընտանիքների անդամների փոխհատուցման գումարները հաշվարկվում են նրանց` օտարերկրյա պետությունում փաստացի գտնվելու ժամանակաշրջանի համար:

8. Ներկայացուցիչները գործուղվում են իրենց հավատարմագրման տարածքից դուրս` համապատասխան պետական մարմինների ղեկավարների հանձնարարականներով (համաձայնությամբ) և (կամ) համապատասխան դեսպանի ցուցումով, իսկ հավատարմագրման տարածքում` համաձայն ներկայացուցչի գործունեության անհրաժեշտության:

Հավատարմագրման տարածքում գործուղման ընթացքում փոխհատուցվում են ներկայացուցիչների ճանապարհածախսը, գիշերավարձի ծախսերը` համաձայն ծախսերը հիմնավորող փաստաթղթերի և գործող նորմերի, ինչպես նաև ծառայության հետ կապված ծախսերը:

Հավատարմագրման տարածքից դուրս գործուղման ընթացքում փոխհատուցվում են ներկայացուցիչների ճանապարհածախսը, գիշերավարձի ծախսերը` համաձայն ծախսերը հիմնավորող փաստաթղթերի և գործող նորմերի, իսկ գործուղման ընթացքում վճարվում է օրապահիկ` գործող նորմերի չափով:

(8-րդ կետը փոփ., խմբ. 14.05.09 N 512-Ն, փոփ. 16.03.17 N 261-Ն)

9. Ներկայացուցիչները պահպանման այլ ծախսերի հոդվածներով նախատեսված գումարներն օգտագործելիս, ըստ անհրաժեշտության, կարող են կատարել ներհոդվածային վերաբաշխումներ` առանց համապատասխան պետական մարմինների հետ համաձայնեցնելու:

(9-րդ կետը փոփ. 16.03.17 N 261-Ն)

10. Ներկայացուցիչների կողմից ինքնուրույնաբար են վարվում հաշվապահական և ֆինանսական գործառույթները, և նրանք պատասխանատվություն են կրում հատկացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման համար:

11. Ներկայացուցիչները մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը համապատասխան պետական մարմնի ղեկավարին են ներկայացնում իրենց ֆինանսական գործունեության հետ կապված բոլոր փաստաթղթերի պատճենները և ստացված ու ծախսված միջոցների և առկայության դեպքում պարտքերի մասին տեղեկանքները` համաձայն NN 1 և 2 ձևերի:

(11-րդ կետը խմբ. 14.05.09 N 512-Ն, փոփ. 16.03.17 N 261-Ն)

12. Ներկայացուցիչները հանդիսանում են նյութական պատասխանատու անձինք, և նրանց հետ կնքվում են նյութական պատասխանատվության պայմանագրեր:

13. Ներկայացուցիչները յուրաքանչյուր տարվա չորրորդ եռամսյակի հաշվետվության հետ միասին ներկայացնում են նաև առկա երկարաժամկետ օգտագործման ենթակա գույքի ցանկը:

14. Հավատարմագրման վայր մեկնելու ժամանակ ներկայացուցչի և նրա ընտանիքի անդամների մեկնման ճանապարհածախսը փոխհատուցվում է ներկայացուցչի պահպանման ծախսերի հաշվին:

(14-րդ կետը լրաց. 14.05.09 N 512-Ն)

15. Հայաստանի Հանրապետություն հետ վերադարձի ժամանակ ներկայացուցչի պահպանման ծախսերի հաշվին փոխհատուցվում է ներկայացուցչի և նրա ընտանիքի անդամների հետ վերադարձի ճանապարհածախսը, ինչպես նաև անվճար թույլատրվող ուղեբեռի քաշից ավելի բեռի համար վճարվում է փոխհատուցում ներկայացուցչի պահպանման ծախսերի հաշվին`

ներկայացուցչին` 60 կգ լրացուցիչ բեռի համար.

ընտանիքի յուրաքանչյուր անդամին` 30 կգ լրացուցիչ բեռի համար:

(15-րդ կետը լրաց. 14.05.09 N 512-Ն)

16. Նորանշանակ ներկայացուցչի հավատարմագրման վայր ժամանումից հետո 7 օրվա ընթացքում նախորդ և նորանշանակ ներկայացուցիչների կողմից ստորագրվում է հանձնման-ընդունման ակտ: Հանձնման-ընդունման ակտի ստորագրմանը հաջորդող օրը համարվում է նախորդ ներկայացուցչի լիազորությունների ավարտման օր:

(16-րդ կետը լրաց. 14.05.09 N 512-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Ձև N 1

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՍՏԱՑՎԱԾ ԵՎ ԾԱԽՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(եվրո/ԱՄՆ-ի դոլար)

Հոդվածի համարը Հոդվածի անվանումը Պլանը Մուտ-քերը Հաշվետու ժամանա-կաշրջանում կատարված ծախսերը

Մնացորդ` եռամսյակի սկզբում X

Ստացվել է հաշվետու եռամսյակում

ՀՀ պետական բյուջեից

Այլ մուտքեր

Փաստացի ծախսվել է հաշվետու եռամսյակում՝

01 Վարձատրություն,

այդ թվում`

- աշխատավարձ

- ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցում

- ընտանիքի անդամների փոխհատուցում

02 Բնակարանի վարձակալում

03 Պահպանման այլ ծախսեր,

այդ թվում`

- գույքի և տեխնիկայի ձեռքբերում

- տրանսպորտի պահպանման (և(կամ) վարձակալում) և ապահովագրության ծախսեր

- գրասենյակային և տնտեսական ծախսեր

- գործուղման ծախսեր

- կապի ծախսեր

- ապահովագրության ծախսեր

- բժշկական ապահովագրություն

- կոմունալ ծախսեր

- փոստային ծախսեր

- թերթերի բաժանորդագրում

- ներկայացուցչական ծախսեր

- այլ ծախսեր

Ընդամենը` փաստացի ծախսեր

Մնացորդը` հաշվետու եռամսյակի վերջում

Կ. Տ. _______________________

(ներկայացուցիչ)

(ձևը փոփ. 16.03.17 N 261-Ն)

Ձև N 2

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՍԻՆ

(եվրո/ԱՄՆ-ի դոլար)

Հոդվածի

համարը Հոդվածի անվանումը Պարտքի գումարը Պարտքի մարման աղբյուրը

ՀՀ պետական

բյուջեից այլ աղբյուր-ներից

Պարտքերը` հաշվետու ժամանակաշրջանի սկզբում

01 Աշխատավարձ

02 բնակարանի վարձակալում

Պահպանման այլ ծախսեր,

այդ թվում`

- գրասենյակային և տնտեսական ծախսեր

- գործուղման ծախսեր

տրանսպորտի պահպանման ծախսեր

կապի ծախսեր

գույքի և տեխնիկայի ձեռքբերում

- տրանսպորտի պահպանման ( և (կամ) վարձակալում) և ապահովագրության ծախսեր

բժշկական ապահովագրություն

ծառայողական շենքի կոմունալ ծախսեր

փոստային ծախսեր

թերթերի բաժանորդագրում

ներկայացուցչական ծախսեր

այլ ծախսեր

Կ. Տ. ____________________________

(ներկայացուցիչ)

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 14.05.09 N 512-Ն, փոփ. 10.09.09 N 1079-Ն , լրաց. 17.12.09 N 1486-Ն, 25.08.11 N 1210-Ն , փոփ. 16.03.17 N 261-Ն, 12.12.19 N 1784-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։