Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ «ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ՝ ՀՀ ԱՅՑԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 դեկտեմբերի 2019 թվականի N 1928-Ա

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ «ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 10-ի N 1036-Ն որոշման՝

1. 2019 թվականի դեկտեմբերի 16-ից 19-ը Միավորված ազգերի կազմակերպության՝ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի և Համաշխարհային բանկի հետ համատեղ կազմակերպված «Հափշտակված ակտիվների վերադարձը» նախաձեռնության շրջանակներում նախաձեռնության խմբի (3 անձ)` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման ծախսերը՝ 564.5 հազ. (հինգ հարյուր վաթսունչորս հազար հինգ հարյուր) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացրած հաշվետվության:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. դեկտեմբերի 18

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։