ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2019 թվականի N 1829-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 462-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի` «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 462-Ա որոշման հավելվածի ցանկում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) հավելվածը 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-36-րդ կետերով՝
« 13. 3403 Փափկացնող նյութ տեքստիլի մշակման համար կգ 20 000 19 206 000
14. 3402 Մակերևութաակտիվ օրգանական նյութեր՝ բաժնեծրարված կամ չբաժնեծրարված մանրածախ վաճառքի համար՝ ԱՅԼ կգ 28 000 17 552 000
15. 2918 Կիտրոնաթթու կգ 125 000 67 375 000
16. 3402 ԱՅԼ մակերևութաակտիվ նյութեր կգ 24 000 15 365 000
17. 2915 Քացախաթթու կգ 104 000 32 181 000
18. 2847 Ջրածնի պերօքսիդ կգ 200 000 34 144 000
19. 2833 Դինատրիումի սուլֆատ կգ 1 500 000 208 065 000
20. 2836 Դինատրիումի կարբոնատ կգ 520 000 95 016 000
21. 2815 Նատրիումի հիդրօքսիդ պինդ վիճակում կգ 120 000 34 251 000
22. 2831 Նատրիումի երկթիոնիտ կգ 100 000 34 677 000
23. 2501 Աղ՝ արդյունաբերական նպատակների համար կգ 140 000 17 365 000
24. 2807 Ծծմբաթթու կգ 144 000 26 120 000
25. 3906 Ակրիլային պոլիմեր՝ պոլի [N-(3-հիդրօքսիիմինո-1,1- դիմեթիլբութիլ)ակրիլամիդ] կգ 125 000 131 688 000
26. 3824 Դիրտի առաջացումն արգելակող նյութ կգ 4 000 3 200 000
27. 3507 Հակաօքսիդիչ ֆերմենտ կգ 250 000 183 750 000
28. 3404 Մոմանյութ կգ 4000 4 110 000
29. 5807 Պիտակ` գործած մակագրություններով կգ 15 000 70 000 000
30. 5807 Պիտակներ՝ այլ կգ 15 000 70 000 000
31. 5308 Մանվածք այլ բուսական մանածագործական մանրաթելերից` հնդկեղեգի մանվածք կգ 1 200 000 3 000 000 000
32. 5510 Մանվածք արհեստական մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած-միաթել մանվածք կգ 1 200 000 3 000 000 000
33. 5510 Մանվածք արհեստական մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած-բազմաոլոր մանվածք կգ 1 200 000 3 000 000 000
34. 4819 Ստվարաթղթե արկղեր կգ 250 000 367 500 000
35. 3923 Պոլիմերային /ՊՎՔ/ պայուսակներ փաթեթավորման համար կգ 50 000 61 250 000
36. 3923 Այլ պոլիմերային թաղանթ՝ փաթեթավորման համար կգ 50 000 61 250 000
».
2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «8 146 459 000» թիվը փոխարինել «18 700 524 000» թվով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. դեկտեմբերի 16
Երևան