Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2019-12-20-ից մինչև 2020-05-14։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-05-14Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 հուլիսի 2018 թվականի N 906-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) և 2017 թվականի նոյեմբերի 20-ին հաստատված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի (այսուհետ` փաստաթուղթ) կիրարկումն ապահովելու նպատակով՝

1. Ստեղծել համաձայնագրի և փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ հանձնաժողովը՝

1) համակարգում է համաձայնագրով և փաստաթղթով սահմանված առևտրատնտեսական ու ոլորտային համագործակցության շրջանակներում Եվրոպական միության և դրա անդամ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքները.

2) համակարգում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների կողմից համաձայնագրի և փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն մշակված միջոցառումների ծրագրերի հիման վրա.

3) նախապես քննարկում է համաձայնագրով նախատեսված ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի և գործընկերության կոմիտեի օրակարգերում ներառված առևտրատնտեսական և ոլորտային համագործակցության հարցերն ու ձևավորում դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:

3. Հանձնաժողվի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ:

4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին` նախապես հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել վերջինիս իրավասության շրջանակի հարցերին վերաբերող ծրագրերը, հանդիպումները, միջոցառումները և ստորագրվելիք ու հաստատվելիք փաստաթղթերը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2018 թ. հուլիսի 2

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

հուլիսի 2-ի N 906-Ա

որոշման

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ

Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Ռ. Ռուբինյան - ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Եղոյան - ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Ն. Զոհրաբյան - ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Կ. Սիմոնյան - ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Ի. Ղափլանյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

Լ. Նանուշյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Ա. Նազարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

Ա. Ադոնց - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ք. Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Ա. Հայրապետյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ա. Քամալյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հ. Վարդանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Բ. Բադալյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Լ. Շուշանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Ա. Ուդումյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Ա. Անափիոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Ա. Խզմալյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Վ. Մովսիսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Հ. Թաշչյան - ՀՀ վարչապետի օգնական

Ծ. Համբարձումյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Գ. Ավետիսյան - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

Հ. Ավագյան - ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար

Տ. Սամվելյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ

Տ. Գալստյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետ

Ս. Բարսեղյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)

(հավելվածը լրաց. 30.07.18 N 1027-Ա, խմբ. 21.02.19 N 163-Ա, 19.12.19 N 1931-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։