Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-04-28-ից մինչև 2014-10-28։Բացել գործող տեքստը
Գլուխ V · ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 26. Լիցենզիա ստանալու իրավունք ունեցող սուբյեկտները

գործել է մինչև 2014-10-28Բացել ARLIS-ում

Հոդված 26. Լիցենզիա ստանալու իրավունք ունեցող սուբյեկտները

1. Լիցենզիա ստանալու իրավունք ունի որպես փակ բաժնետիրական ընկերություն կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրանցված իրավաբանական անձը, եթե միաժամանակ`

ա) կազմակերպությունն ունի առնվազն 5 աշխատող աուդիտորներ, որոնցից առնվազն 3-ը այլ գործատուի մոտ չեն աշխատում` բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական բնույթի աշխատանքների

բ) հիմնադիրների (մասնակիցների) առնվազն 50 տոկոսն աուդիտոր է, և կազմակերպության կանոնադրական կապիտալի առնվազն 50 տոկոսը պատկանում է նրանց.

գ) կազմակերպության ղեկավարն ունի` բարձրագույն կրթություն և վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա ստաժ` պետական կամ համայնքային ծառայության ոլորտում` քաղաքական կամ հայեցողական պաշտոնում կամ քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնում կամ գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում կամ պետական կամ համայնքային հիմնարկի ղեկավարի, իրավաբանական անձի գործադիր մարմնի անդամի (գործադիր մարմնի ղեկավարի, նրա տեղակալի), խորհրդի նախագահի, հաշվապահական հաշվառման առումով խոշոր կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում:

2. Աուդիտորի որակավորման տվյալ վկայականը հիմք է հանդիսանում միայն մեկ լիցենզիայի` սույն հոդվածով սահմանված պայմանները կամ դրանցից որևէ մեկն ապահովելու համար:

3. Աուդիտորական կազմակերպության ղեկավար չի կարող լինել`

ա) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձը.

բ) դատավճռով ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկված անձը.

գ) անձը, որը չի բավարարում սույն հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջներին.

դ) անձը, որը լիցենզիա ստանալու համար դիմում (հայտ) ներկայացնելու օրվա դրությամբ քրեական գործով ներգրավված է որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ.

ե) անձը, որը սնանկ է ճանաչվել և ունի չմարված (չներված) պարտավորություններ.

զ) անձը, որի գործողությունները հանգեցրել են այլ անձի սնանկության (անվճարունակության):

(26-րդ հոդվածը փոփ., խմբ. 08.06.04 ՀՕ-93-Ն, փոփ., խմբ., լրաց. 26.05.11 ՀՕ-207-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։