ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2019 թվականի N 1839-Ա
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 57-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն իր կարիքների համար 2019 թվականի ընթացքում ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրերում պայմանագրի գնի տասնհինգ տոկոսի շրջանակներում կատարել փոփոխություններ պայմանագրով սահմանված աշխատանքների և ծառայությունների կատարման վերջնաժամկետի ավարտից հետո՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 154-րդ կետով սահմանված ժամկետները։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իր կարիքների համար 2019 թվականի ընթացքում ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրերում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված փոփոխությունները կատարելիս չկիրառել նշված կետի հետևյալ նախադասությունը․
«Ընդ որում, սույն ենթակետում նախատեսված ժամկետը կարող է երկարաձգվել՝ մինչև պայմանագրով ի սկզբանե սահմանված ժամկետը լրանալը` պայմանագրի կողմի առաջարկության առկայության դեպքում, պայմանով, որ պատվիրատուի մոտ չի վերացել գնման առարկայի օգտագործման պահանջը, իսկ առաջարկությունը ներկայացվել է ոչ ուշ, քան պայմանագրով ի սկզբանե սահմանված ժամկետը լրանալուց առնվազն 5 օրացուցային օր առաջ.»։
3. Սույն որոշմամբ սահմանված աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրերում փոփոխությունների կատարման վերջնաժամկետը սահմանել մինչև 2020 թվականի հունվարի 31-ը։
4. Հաստատել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգով 2019 թվականի ընթացքում ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրերի ցանկը՝ համաձայն հավելվածի:
5. Սույն որոշմամբ սահմանված դրույթները տարածվում են նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. դեկտեմբերի 19
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
դեկտեմբերի 19-ի N 1839-Ա որոշման
ց ա ն կ
2019 թվականի ընթացքում ճանապարհների հիմնանորոգման ԵՎ միջին նորոգման աշխատանքների ԵՎ ծառայությունների ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրերի
NN
ը/կ Նախարարության, պատվիրատուի, օբյեկտի անվանումը Կապալառու Պայմանագրի կնքման ամսաթիվը Պայմանագրի ծածկագիրը
2019 թ. պետական բյուջե
1. Միջպետական նշանակության ավտոճանապարհներ, այդ թվում Շինարարական աշխատանքներ
1.1. Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման
կմ148+300-կմ152+600 հատվածի հիմնանորոգում «Մերձմոսկովյան»
ԲԲԸ 23․09․2019 թ. ՏԿԵՆ-ՀՄԱ-ԱՇՁԲ-2019/12Շ
կմ156+700-կմ160+200 հատվածի հիմնանորոգում «Մերձմոսկովյան»
ԲԲԸ
1.2. Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման
կմ65+350-կմ77+350 հատվածի հիմնանորոգում «Ա.Ա.Բ. Պրոեկտ»
ՍՊԸ 15.08.2019 թ. ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2019/13Շ-1
կմ101+400-կմ108+400 հատվածի հիմնանորոգում «Խաչհար»
ՍՊԸ 22.08.2019 թ. ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2019/13Շ-2
կմ139+000-կմ142+000 հատվածի հիմնանորոգում «Խաչհար»
ՍՊԸ 22.08.2019 թ. ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2019/16Շ-1
կմ248+000-կմ254+000 հատվածի հիմնանորոգում «Ոսմար»
ՍՊԸ 10․09․2019 թ. ՏԿԵՆ-ՀՄԱ-ԱՇՁԲ-2019/9Շ
կմ354+520-կմ364+000 հատվածի հիմնանորոգում «Մեղրու ՃՇՇՁ»
ՍՊԸ 22.07.2019 թ. ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2019/11Շ-1
կմ354+520-կմ364+000 հատվածի հիմնանորոգման տեխնիկական հսկողություն «Հուսալի Կամար»
ՍՊԸ 15․08․2019 թ. ՏԿԵՆ-ՀԲՄԾՁԲ-2019/7ՏՀ
1.3. Մ- 3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման
կմ75+500-կմ79+000 հատվածի հիմնանորոգում «Շինպլյուս»
ՍՊԸ 15.07.2019 թ. ՏԿՏՏՆ-ՀԲՄԱՇՁԲ-2019/8Շ-2
կմ107+900-կմ109+000 հատվածի հիմնանորոգում «Արգիշտի-1»
ՍՊԸ 14.08.2019 թ. ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2019/12Շ-2
կմ112+900-կմ116+900 հատվածի հիմնանորոգում «Արգիշտի-1»
ՍՊԸ 22.08.2019 թ. ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2019/18Շ
1.4. Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման
կմ135+400-կմ144+200 հատվածի միջին նորոգում «Ճանապարհ»
ՍՊԸ 15․08․2019 թ. ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2019/14Շ-1
կմ129+100-կմ135+400 հատվածի հիմնանորոգում «Արարատ-Ճանշին»
ՍՊԸ 06․09․2019 թ. ՏԿԵՆ-ՀՄԱ-ԱՇՁԲ-2019/8Շ
1.5. Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ)-Դիլիջան
կմ13+500-կմ22+400 հատվածի հիմնանորոգում «Լիլիթ 87»
ՍՊԸ 09․09․2019 թ. ՏԿԵՆ-ՀՄԱ-ԱՇՁԲ-2019/6Շ
կմ22+400-կմ33+500 հատվածի հիմնանորոգում «Ա.Ա.Բ. Պրոեկտ»
ՍՊԸ 12.07.2019 թ. ՏԿՏՏՆ-ՀԲՄԱՇՁԲ-2019/8Շ-3
1.6. Մ-14, /Մ-4/ -Շորժա-Վարդենիս
կմ60+300-կմ72+800 հատվածի հիմնանորոգում «Կապավոր»
ՍՊԸ 23․09․2019 թ. ՏԿԵՆ-ՀՄԱ-ԱՇՁԲ-2019/11Շ
1.7. Մ-16, Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6
կմ7+000-կմ8+400 հատվածի հիմնանորոգում «Թումանյանի ՃՇՇ»
ՓԲԸ 01․10․2019 թ. ՏԿԵՆ-ՀՄԱ-ԱՇՁԲ-2019/14Շ
կմ7+000-կմ8+400 հատվածի հիմնանորոգման տեխնիկական հսկողություն «Արխինէքս»
ՍՊԸ 8/19/2019 ՏԿԵՆ-ՀԲՄԾՁԲ-2019/11ՏՀ-2
կմ7+000-կմ8+400 հատվածի հիմնանորոգման հեղինակային հսկողություն «Արցախճան ինստիտուտ» ՓԲԸ 8/26/2019 ՏԿԵՆ-2019/ՀՀ-13
կմ12+560-կմ13+900 հատվածի հիմնանորոգում «Թումանյանի ՃՇՇ»
ՓԲԸ 01․10․2019 թ. ՏԿԵՆ-ՀՄԱ-ԱՇՁԲ-2019/15Շ
կմ21+940-կմ24+700 հատվածի հիմնանորոգում «Սուարդի»
ՍՊԸ 10/1/2019 ՏԿԵՆ-ՀՄԱ-ԱՇՁԲ-2019/16Շ
կմ29+000-կմ35+800 հատվածի հիմնանորոգում «Կապավոր»
ՍՊԸ 30․09․2019 թ. ՏԿԵՆ-ՀՄԱ-ԱՇՁԲ-2019/17Շ
կմ41+900-կմ46+400 հատվածի հիմնանորոգում «Սուարդի»
ՍՊԸ 9/23/2019 ՏԿԵՆ-ՀՄԱ-ԱՇՁԲ-2019/10Շ
կմ46+400-կմ59+000 հատվածի հիմնանորոգում «Կապավոր»
ՍՊԸ 12․09․2019 թ. ՏԿԵՆ-ՀՄԱ-ԱՇՁԲ-2019/5Շ
ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի սկզբից մինչև Բաղանիս գյուղ նոր շրջանցիկ ճանապարհի կառուցում (հատված կմ0+000-կմ0+813, կմ0+000-կմ0+118) «Ճանապարհ»
ՍՊԸ 08․07․2019 թ. ՏԿՏՏՆ-ԲՄԱՇՁԲ-2019/1Շ
2. Հանրապետական նշանակության ավտոճանապարհներ, այդ թվում
2.1. Հ-6, /Հ-2/-Եղվարդի տրանսպորտային հանգույց -/Մ-1/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ12+000-կմ24+700 հատվածի հիմնանորոգում «Արարատ-Ճանշին»
ՍՊԸ 01/10/2019 ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2019/21Շ
2.2. Հ-25, Մ6-Հաղպատի հուշարձան կմ0+000-կմ5+000 հատվածի հիմնանորոգում «Ճանապարհ»
ՍՊԸ 09․12․2019 թ. ՏԿԵՆ-ՀԲՄ-ԱՇՁԲ-2019/29
2.3. Հ-32, Մ-1-Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ12+000+կմ17+700 հատվածի հիմնանորոգում «Մերձմոսկովյան»
ԲԲԸ 26.09.2019 թ. ՏԿԵՆ-ՀՄԱ-ԱՇՁԲ-2019/13Շ
2.4. Հ-26, Մոտեցում Մակարավանքի հուշարձան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ7+800-կմ10+800 հատվածի հիմնանորոգում «Ճանապարհ»
ՍՊԸ 09․12․2019 թ. ՏԿԵՆ-ՀԲՄ-ԱՇՁԲ-2019/29
2.5. Մոտեցում Մեծամորի թանգարան 4.1 կմ (3.6+0.5) ավտոճանապարհի հիմնանորոգում «Բերմա»
ՓԲԸ 9/3/2019 ՏԿԵՆ-ՀՄԱ-ԱՇՁԲ-2019/4Շ
3. Մարզային նշանակության ավտոճանապարհներ, այդ թվում
3.1. ՀՀ Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուր համայնքի 5,7 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում «Տավուշի ՃՇՇ»
ՓԲԸ 08.08.2019 թ. ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2019/16Շ-2
3.2. ՀՀ Տավուշի մարզի Մ16-Բերքաբեր ճանապարհի 4,0 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում «Ճանապարհ»
ՍՊԸ 09․12․2019 թ. ՏԿԵՆ-ՀԲՄ-ԱՇՁԲ-2019/29
3.3. ՀՀ Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքի 2,0 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում «Գավառի ՃՇՇ»
ԲԲԸ 08․08․2019 թ. ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2019/12Շ-3
4. Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում,այդ թվում
4.1. Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման
կմ83+850 հատվածում կամուրջի վերանորոգում «Մոնտաժտրանսսշին»
ՍՊԸ 04.07.2019 թ. ՏԿՏՏՆ-ԳՀԱՇՁԲ-2019/3Շ
4.2. Մ- 4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման
կմ 103+100 հատվածի վթարված կամրջի վերականգնում (քաղաք Դիլիջան) «Մոնտաժտրանսսշին»
ՍՊԸ 04.07.2019 թ. ՏԿՏՏՆ-ԳՀԱՇՁԲ-2019/3Շ
4.3. Հ-6, Հ-2-Եղվարդի տր. հանգույց-Մ-1 վթարային տր. Հանգույցի հիմնանորոգում Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան ՓԲԸ 04.07.2019 թ. ՏԿՏՏՆ-ՀԲՄԱՇՁԲ-2019/2Շ
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան