ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2019 թվականի N 1893-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐՄՖԻԼՏՐ» ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱՐՄՖԻԼՏՐ» ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԱՐՄՖԻԼՏՐ» ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. դեկտեմբերի 20
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
դեկտեմբերի 19-ի N 1893-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԱՐՄՖԻԼՏՐ» ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Արժեքը (դրամ)
1 2 3 4 5 6
1. 3506 Պոլիմերների կամ կաուչուկի հիմքով պատրաստվ,
Սոսինձ պոլիուրեթանի հիմքով կգ 400 216 000
2. 3908 Պոլիամիդ սկզբնական տեսքով՝ հատիկավոր կգ 930 502 200
3. 3908 Պոլիամիդ սկզբնական տեսքով՝ հատիկավոր կգ 500 54 000
4. 3908 Պոլիամիդ սկզբնական տեսքով՝ հատիկավոր կգ 250 135 000
5. 3919 Պոլիմերային ինքնակպչուն ժապավեն՝ սկոչ շինարարական կգ 570 615 600
6. 3923 Պլաստմասսայե կոճեր կգ 500 27 000
7. 3923 Պլաստմասսայե կոճեր կգ 300 475 200
8. 4812 Ֆիլտրման թիթեղներ -թղթեր կգ 2300 621 000
9. 4819 Ստվարաթղթե տուփեր, արկղեր կգ 750 202 500
10. 4819 Ստվարաթղթե տուփեր, արկղեր կգ 2485 134 190
11. 5402 Պոլիեթերային թել կգ 410 44 280
12. 5402 Պոլիեթերային թել կգ 1800 97 200
13. 7211 Հարթ գլանվածք սև մետաղից՝ առանց պատվածքի կգ 1400 378 000
14. 7211 Հարթ գլանվածք սև մետաղից՝ առանց պատվածքի կգ 300 32 400
15. 7212 Մետաղյա հարթ գլանվածք /68 մմ լայնությամբ/ կգ 1060 286 200
16. 7212 Մետաղյա հարթ գլանվածք /68 մմ լայնությամբ կգ 10690 572 400
17. 7212 Մետաղյա հարթ գլանվածք /68 մմ լայնությամբ/ կգ 4200 340 200
18. 7212 Մետաղյա հարթ գլանվածք /25 մմ լայնությամբ/ կգ 300 81 000
19. 7314 Մետաղական ցանցեր՝ էպօքսիդային ծածկույթով կգ 280 75 600
20. 7314 Մետաղական ցանցեր էպոքսիդային ծածկույթով կգ 75 81 000
21. 7616 Ալյումինե ձուլվածքից կոճ կգ 50 54 000
22. 8609 Մետաղական բեռնարկղ՝ կոնտեյներ 45 ֆուտ” օգտագործված հատ 1 810 000
23. 8609 Մետաղական բեռնարկղ՝ կոնտեյներ 45 ֆուտ” օգտագործված հատ 1 243 000
24. 8609 Մետաղական բեռնարկղ՝ կոնտեյներ 45 ֆուտ” օգտագործված հատ 1 162 000
25. 9403 Մետաղական տակդիր՝ կոճի փաթաթվածքը քանդելու համար կգ 1020 162 000
Ընդամենը` 6 401 976
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան