Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված՝ Օրենքի 88-րդ հոդվածում լրացվող 4.1-ին մասի իրավակարգավորումը Սահմանադրական դատարանի դատավորի կողմից սահմանված ժամկետում հրաժարական ներկայացվելու մասով գործում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից՝ երկամսյա ժամկետում:

3. Եթե Օրենքի 88-րդ հոդվածի 4.1-ին մասով նախատեսված ժամկետում վաղ կենսաթոշակի անցնելու նպատակով հրաժարական է ներկայացրել Սահմանադրական դատարանի ավելի քան երեք դատավոր, ապա Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար ընտրությունն անցկացվում է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրումներ կատարելու՝ Օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում:

Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան

2019 թ. դեկտեմբերի 26

Երևան

ՀՕ-312-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։