Անցնել բովանդակությանը

Հոդված 54. Օրենքի 49-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 54. Օրենքի 49-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 49. Պարտապանի կոմունալ ծառայությունների դիմաց վճարումը և պարտապանի համար կենսական ապրանքների և ծառայությունների մատուցման պայմանագրերի գործողությունը».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով.

«3. Կառավարչի պահանջով և դատարանի որոշմամբ պարտապանի գործունեությունը շարունակելու համար կենսական նշանակություն ունեցող ապրանքների և ծառայությունների մատուցմանն ուղղված պայմանագրերը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով չեն ընդգրկվում սույն օրենքի 15.5-րդ և 39-րդ հոդվածներով նախատեսված սահմանափակումների ներքո, և դրանցից բխող վճարումները կատարում է կառավարիչը` որպես վարչական ծախսեր:

4. Կառավարիչը պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծության մեջ ներառում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխանող պայմանագրերի մասին տեղեկություններ` հիմնավորելով այդ պայմանագրերի` պարտապանի համար կենսական նշանակություն ունենալու հանգամանքը և պայմանագրերի օրինակների հետ միասին ներկայացնում է դատարանի հաստատմանը: Դատարանն իր որոշմամբ կարող է հաստատել յուրաքանչյուր պայմանագրի` սույն հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխանությունը: Դատարանի որոշումը հիմք է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանագրերի գործողությունը շարունակելու համար:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։