Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍԻՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՄԱՍՆԱԿԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 նոյեմբերի 2019 թվականի N 841-Ա

ՄԱՍԻՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՄԱՍՆԱԿԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` 48,145 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ «Ֆրանկոֆոնիայի զբոսայգու մասնակի բարեկարգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Adibekian family foundation for advancement (AFFA) a.s.b.l.» հիմնադրամի կողմից Մասիսի զարգացման հիմնադրամի հասցեով ուղարկված շատրվանային և ցայտաղբյուրային համակարգերը (43,435 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 1,710 եվրո, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:

3. Մասիսի զարգացման հիմնադրամին` նշված ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2019 թ. նոյեմբերի 29

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

նոյեմբերի 29-ի N 841-Ա

որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

«ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՄԱՍՆԱԿԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ»

1. Ծրագրի նպատակը ՀՀ Արարատի մարզի Մասիսի քաղաքային համայնքում կառուցված Ընտանեկան մարզահամալիրին հարող տարածքում հիմնված Ֆրանկոֆոնիայի զբոսայգու մասնակի բարեկարգում, մասնավորապես՝ անհրաժեշտ շատրվանային և ցայտաղբյուրային համակարգերով համալրում

2. Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը Հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների մասով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններ ստանալը

3. Բարեգործը Adibekian Family Foundation For Advancement (AFFA) a.s.b.l., 142-144 rue Albert Unden L-2652, Luxemburg

«Ադիբեկյան ֆեմիլի ֆաունդեյշն ֆոր ըդվենսմենթ (ԱՖՖԱ) ա.ս.բ.լ.» ոչ առևտրային կազմակերպություն, Գագիկ Ադիբեկյան

4. Ծրագիրը կատարողը Սույն ծրագիրն իրականացվում է Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից։

Իրավաբանական հասցեն՝ ՀՀ, Արարատի մարզ, ք. Մասիս 0801, Հանրապետության 11

Գործունեության իրականացման հասցեն՝ ՀՀ, ք. Մասիս, Հանրապետության 11

ՀՎՀՀ 04227989

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Ծրագրի իրականացման վայրն է՝ ՀՀ, Արարատի մարզ, ք. Մասիս, Ֆրանկոֆոնիայի փողոց 2

Բարեգործական ծրագրի բնագավառն է՝ քաղաքաշինական։

6. Ծրագրի բյուջեն 48.145 եվրոյին համարժեք դրամ

7. Բարեգործություն ստացողը Մասիսի քաղաքային համայնք

8. Ծրագրի իրականացման տևողությունը Ծրագիրն իրականացվելու է 2019 թ. նոյեմբերի 29-ից մինչև 2020 թ. ապրիլի 30-ը։

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրով նախատեսված ժամանակաշրջանում կատարվելու են հետևյալ միջոցառումները՝

Միջոցառման նկարագրությունը Ֆինանսական միջոցների ծավալը

(հազ․ դրամ)

1. Զբոսայգու համար անհրաժեշտ շատրվանային և ցայտաղբյուրային համակարգերի ներմուծում 45,145 եվրոյին համարժեք դրամ

2. Զբոսայգու բարեկարգման համար անհրաժեշտ շատրվանային և ցայտաղբյուրային համակարգերի տեղադրման և մոնտաժային աշխատանքներ 3,000 եվրոյին համարժեք դրամ

Միջոցառումներն իրականացվելու են 2019 թ. նոյեմբերի 29-ից մինչև 2020 թ. ապրիլի 30-ը։

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Ներմուծվող ապրանքներ Նախատեսված գումարը

(հազ. դրամ)

1. Զբոսայգու շատրվանային և ցայտաղբյուրային համակարգերի ներմուծում 45,145 եվրոյին համարժեք դրամ

2. Շատրվանային և ցայտաղբյուրային համակարգերի տեղադրման ու մոնտաժային աշխատանքների հետ կապված ծառայությունների ձեռքբերում 3․000 եվրոյին համարժեք դրամ

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Սույն ծրագրի իրականացման նպատակով Մասիսի զարգացման հիմնադրամը համագործակցում է Մասիսի քաղաքապետարանի հետ։

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազոր մարմին:

Հիմնադրամն անցնում է տարեկան ֆինանսական աուդիտ, որի արդյունքները հրապարակվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։