«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 2005 թվականի N 650-Ն
ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԱՐԺԵՔ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվեկշռային արժեք չունեցող անավարտ շինարարության օբյեկտների հաշվեկշռային արժեքների որոշման և դրանք համայնքներին հանձնելու գործընթացը կանոնակարգելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) հաշվեկշռային արժեք չունեցող անավարտ շինարարության օբյեկտների հաշվեկշռային արժեքների որոշման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) հաշվեկշռային արժեք չունեցող անավարտ շինարարության օբյեկտների միակողմանի ընդունման ակտի ձևը` համաձայն N 2 հավելվածի։
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին իրենց սեփականությունը հանդիսացող` հաշվեկշռային արժեք չունեցող անավարտ շինարարության օբյեկտների հաշվեկշռային արժեքները որոշելիս առաջնորդվել սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգով:
3. Սահմանել, որ հաշվեկշռային արժեք չունեցող անավարտ շինարարության օբյեկտները հաշվեկշիռ ընդունվում են Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանում` Երևանի քաղաքապետարանի) և համապատասխան համայնքի կողմից առաջադրվող անդամներից կազմված հանձնաժողովի կողմից` սույն որոշման 2-րդ կետով հաստատված միակողմանի ընդունման ակտի միջոցով:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող շենքերի, կառուցվածքների և շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. մայիսի 30
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 19-ի N 650-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԱՐԺԵՔ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է հաշվեկշռային արժեք չունեցող անավարտ շինարարության օբյեկտների (այսուհետ` անավարտ շինարարության օբյեկտներ) հաշվեկշռային արժեքների որոշման կարգը:
2. Սույն կարգը չի տարածվում մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտների գնահատման գործընթացի վրա:
3. Անավարտ շինարարության օբյեկտների հաշվեկշռային արժեքների որոշումը նախապատրաստական և հաշվեկշռային արժեքների որոշման աշխատանքների իրականացումն է:
4. Անավարտ շինարարության օբյեկտների հաշվեկշռային արժեքների որոշման նախապատրաստական աշխատանքները ներառում են հետևյալ գործողությունները՝
ա) օբյեկտների տեղազննում, գույքագրում և իրականացված աշխատանքների ծավալի որոշում,
բ) օբյեկտների վերաբերյալ տեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրում,
գ) հավաքագրված տեղեկատվական տվյալների մշակում և վերլուծություն,
դ) հաշվարկների կատարում և հաշվեկշռային արժեքների որոշման համար անհրաժեշտ տվյալների փաթեթի կազմում:
5. Անավարտ շինարարության օբյեկտների հաշվեկշռային արժեքների որոշման նախապատրաստական աշխատանքների ընթացքում, անհրաժեշտության դեպքում, այդ օբյեկտների գործառնական (ֆունկցիոնալ) մաշվածության և (կամ) շինարարության ընդհատման վաղեմության որոշման հետ կապված կարող են հրավիրվել համապատասխան մասնագիտացված կազմակերպության փորձագետներ:
6. Անավարտ շինարարության օբյեկտների հաշվեկշռային արժեքների որոշման պահ է համարվում համապատասխան մարմնի (մարզպետի, Երևանի քաղաքապետի, համայնքի ղեկավարի) կողմից եզրափակիչ ակտը հաստատելու օրը:
7. Անավարտ շինարարության օբյեկտների հաշվեկշռային արժեքների որոշման նպատակով համապատասխան մարմնի (մարզպետի, Երևանի քաղաքապետի, համայնքի ղեկավարի) հրամանով ստեղծվում է հաշվեկշռային արժեքների որոշման հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):
II. ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ
8. Անավարտ շինարարության օբյեկտների հաշվեկշռային արժեքը որոշվում է հետևյալ բանաձևով՝
Ա = Ավ - Մ (1)
որտեղ`
Ա-ն անավարտ շինարարության օբյեկտի հաշվեկշռային արժեքն է,
Ավ-ն անավարտ շինարարության օբյեկտի վրա կատարված ծախսերի վերականգնման արժեքն է,
Մ-ն մաշվածությունն է:
9. Ավ` անավարտ շինարարության օբյեկտի վրա կատարված ծախսերի վերականգնման արժեքը կատարված ուղղակի և անուղղակի ծախսերի հանրագումարն է և որոշվում է հետևյալ բանաձևով՝
Ավ = Ծու + Ծա (2)
որտեղ`
Ծու-ն ուղղակի ծախսերն են,
Ծա-ն անուղղակի ծախսերն են:
ա) ուղղակի ծախսերը (Ծու) համաշինարարական աշխատանքների միավորի կառուցման արժեքի և կատարված աշխատանքների ծավալի արտադրյալն է և որոշվում է հետևյալ բանաձևով՝
Ծու = Ամ * Ծ (3)
որտեղ`
Ամ-ն համաշինարարական աշխատանքների միավորի կառուցման արժեքն է, որը հավասար է Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող շենքերի, կառուցվածքների և շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշներին, իսկ եթե վերջինով ցուցանիշներ սահմանված չեն, ապա այդ ցուցանիշները կիրառվում են համանմանության սկզբունքով:
Ծ-ն կատարված աշխատանքների ծավալն է.
բ) անուղղակի ծախսերը (նախագիծ, նախագծի հետ կապված աշխատանքներ, փորձաքննություն, իրավաբանական, ապահովագրական) (Ծա) կազմում են ուղղակի ծախսերի 7 տոկոսը:
10. Մ-ն անավարտ շինարարության օբյեկտների մաշվածությունն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով`
Մ = Ավ * (Մտ + Մֆ) (4)
որտեղ`
Մտ-ն մաշվածությունն է հետևյալ տոկոսներով` հիմք ընդունելով շինարարության ընդհատման վաղեմությունը`
Շինարարության ընդհատման վաղեմությունը Մաշվածությունը` տոկոսներով
(Մտ)
Մինչև 5 տարի 0
5-ից մինչև 10 տարի 18
10-ից մինչև 15 տարի 36
15-ից մինչև 20 տարի 54
25-ից մինչև 30 տարի 72
30 տարվանից ավելի 90
Մֆ-ն գործառնական (ֆունկցիոնալ) մաշվածությունն է, ընդ որում`
ա) (Մտ + Մֆ) -ն չի կարող մեծ լինել 100-ից,
բ) սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով անավարտ շինարարության օբյեկտների գործառնական (ֆունկցիոնալ) մաշվածության որոշման հետ կապված համապատասխան մասնագիտացված կազմակերպության փորձագետների եզրակացության բացակայության դեպքում`
Մֆ = 0:
III. ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
11. Սույն կարգի համաձայն անավարտ շինարարության օբյեկտների հաշվեկշռային արժեքների որոշման արդյունքները ձևակերպվում են համապատասխան ակտով, որը ստորագրում են գնահատող հանձնաժողովի բոլոր անդամները և հաստատում է համապատասխան մարմնի ղեկավարը:
12. Անավարտ շինարարության օբյեկտների հաշվեկշռային արժեքների որոշման տվյալների փաթեթը կազմվում է անավարտ շինարարության օբյեկտի գտնվելու վայրում` դրա տեղազննման, գույքագրման, իրականացված աշխատանքների ծավալի որոշման և օբյեկտի մասին տեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում, որն ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները և հաստատում է համապատասխան մարմնի ղեկավարը (մարզպետը, Երևանի քաղաքապետը, համայնքի ղեկավարը):
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 19-ի N 650-Ն որոշման
Ձև
Ա Կ Տ
ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԱՐԺԵՔ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
______________________-ի 2005 թ. ___________ ի N _____
հրամանով ստեղծված հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) ստորագրեց սույն
ակտն այն մասին, որ հանձնաժողովը միակողմանի ընդունեց ՀՀ կառավարության
______ թվականի _______ ի N ____ որոշմամբ ___________ համայնքին
հանձնված _____ հաշվեկշռային արժեք ունեցող` _____ ______ հասցեում
գտնվող _______________________ անավարտ շինարարության օբյեկտը
(այսուհետ` օբյեկտ):
Կատարվեց տարածքի զննում:
Ստուգման արդյունքում պարզվեց, որ օբյեկտը _______ հարկանի է:
1. Հիմքերը՝ _____________________________________________:
2. Պատերը և դրանց արտաքին հարդարանքը՝ ________________________:
միջնապատերը՝ ___________________________________________:
3. Ծածկերը (վերնահարկային, միջհարկային, նկուղային)՝ ______________:
4. Տանիքը՝ ______________________________________________:
5. Հատակը՝ ______________________________________________:
6. Որմնախորշերը (պատուհանների և դռների)՝ ________________________:
7. Ներքին հարդարանքը՝ ______________________________________:
8. Սանիտարական և էլեկտրատեխնիկական սարքավորումը`
ջեռուցումը՝ ______________________________________________,
ջրագիծը՝ ________________________________________________,
կոյուղին՝ ________________________________________________,
էլեկտրալուսավորությունը՝______________________________________,
օդափոխությունը՝ ___________________________________________,
վերելակները՝ ______________________________________________:
9. Այլ աշխատանքներ _________________________________________:
Գույքն ընդունեց
________________________ ________________________
(ստորագրությունը) (պաշտոնը, անունը, ազգանունը)
________________________ ________________________
(ստորագրությունը) (պաշտոնը, անունը, ազգանունը)
________________________ ________________________
(ստորագրությունը) (պաշտոնը, անունը, ազգանունը)
________________________ ________________________
(ստորագրությունը) (պաշտոնը, անունը, ազգանունը)
________________________ ________________________
(ստորագրությունը) (պաշտոնը, անունը, ազգանունը)
____ _______________ 200 թ.
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան