Անցնել բովանդակությանը

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 558-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

20 դեկտեմբերի 2019 թ. N 870-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 558-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասը և 267-րդ հոդվածի 5-րդ մասը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի օգոստոսի 27-ի «Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունների, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ արտոնագրի և միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության ձևերը հաստատելու մասին» N 558-Ն հրամանի N 1 հավելվածով հաստատված՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարության ձևի 5-րդ ենթակետի «հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող» բառերից առաջ լրացնել «Երևան քաղաքի վարչական սահմաններում» բառերը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

Դ. Անանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։