Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՐԺԵՔԱՎՈՐ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 5-ՄՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 218-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2020-01-25-ից մինչև 2024-01-20։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-01-20Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

27 դեկտեմբերի 2019 թ. թիվ 60-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՐԺԵՔԱՎՈՐ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 5-ՄՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 218-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Արժեքավոր արդյունագործական ձկների պահպանման և վերարտադրության մասին» Ձև 5-ՄՊ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 10-ի ««Ամփոփ հաշվետվություն արժեքավոր արդյունագործական ձկների պահպանման և վերարտադրության մասին» Ձև թիվ 5-մպ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» N 218-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նախագահ`

Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ 60-Ն որոշման

Ակտի պատկեր

Տողի

համարը Ընդամենը

Ա Բ 1

1. Արժեքավոր արդյունագործական ձկների պահպանման և վերարտադրության ծախսեր, հազ. դրամ

1) այդ թվում`

ձկնաջրային կազմակերպությունների և կլիմայավարժման կայանների պահպանման ծախսեր

2) բնական ջրատարների կենսատեխնիկական միջոցառումներ

2. Արժեքավոր արդյունագործական մանրաձկների արձակում բնական ջրատարներ և ջրամբարներ,

հազ. հատ

1) այդ թվում` թառափազգիներ

2) սաղմոնազգիներ

3) ծածանազգիներ

4) սիգ

5) այլ մանրաձկներ (նշել)

6)

7)

3. Ջրային օբյեկտների ուսումնասիրություն, հազ. դրամ

1) այդ թվում` Սևանա լճի

2) այլ (նշել)

3)

4)

5)

Ղեկավար՝ _________________________________________ ________________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

Լրացնող՝ _________________________________________ ________________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

« ___ »____________20___թ.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։