ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
27 դեկտեմբերի 2019 թ. թիվ 56-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԱՆՔՋՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 05-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հանքային ջրերի արդյունահանման և օգտագործման մասին» Ձև 1-ՀԱՆՔՋՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Հանքային ջրերի արդյունահանման և օգտագործման մասին» Ձև 1-ՀԱՆՔՋՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի փետրվարի 13-ի ««Հանքային ջրերի արդյունահանման և օգտագործման մասին» ձև 1-հանքջուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 05-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ`
Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի դեկտեմբերի 27-ի
թիվ 56-Ն որոշման
Բաժին 1. Հանքային ջրերի արդյունահանումը և ածխաթթու գազի կորզումն ըստ աղբյուրների
հազ. խոր. մ
Տողի համա-րը Հանքավայրի անվանումը Տողի համարը Հորա-տանցքի անվանումը (համարը) Հորատանցքի հաս-տատված պաշարների ծավալները Ծավալներն ըստ ընդերքօգտա-գործման իրավունքի Հանքային
ջրերի
փաստացի արդյունա-հանումը Ածխաթթու գազի փաստացի կորզումը Հանքային ջրերի ազատ հոսքը
հանքային ջրերի ածխաթթու գազի հանքային ջրերի արդյունահանման ածխաթթու գազի կորզման
Ա Բ Գ Դ 1 2 3 4 5 6 7
1.1 1.1.1
1.1.2
1.1.3
1.2 1.2.1
1.2.2
1.2.3
1.3 1.3.1
1.3.2
1.3.3
Բաժին 2. Հանքային ջրերի օգտագործումը, հեռացումը և կորուստը
հազ. խոր. մ
Տողի համա-րը Տողի համարն
ըստ
բաժին 1-ի սյունակ Գ-ի Հանքային ջրերի փաստացի օգտագործում Փոխանցվել է
այլ կազմա-կերպության առանց օգտագործ-ման Հանքային ջրերի հեռացում Կորուստ
ընդա
մենը այդ թվում` ըստ նպատակների
շշալցում ածխաթթու գազի
կորզում ածխաթթու գազի կորզում համալիր օգտագոր-ծումից բուժա-
կան ռեկրեա- ցիոն ընդա-
մենը որից՝ կոյուղու համակար-գով ընդա-մենը որից՝ ար-տադրա-կան
Ա Բ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11
2.1
2.2
2.3
2.4
2.5
2.6
2.7
2.8
2.9
Ղեկավար՝ _____________________________ _____________________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ
այլ լիազորված անձ)`
_____________________________
_____________________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
« ___ »____________20___թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի դեկտեմբերի 27-ի
թիվ 56-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 1-ՀԱՆՔՋՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Հանքային ջրերի արդյունահանման և օգտագործման մասին» Ձև 1–ՀԱՆՔՋՈՒՐ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են բնական հանքային ջուր արդյունահանող կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համար և ներկայացվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 25-ը:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
5. Վիճակագրական տվյալների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Հաշվետվության ձևի՝ «Հանքային ջրերի արդյունահանումը և ածխաթթու գազի կորզումն ըստ աղբյուրների» բաժնի՝
1) սյունակ Բ-ում լրացվում է հանքային ջրի հանքավայրի անվանումը,
2) սյունակ Դ-ում լրացվում է տվյալ հանքավայրում հաշվետու կազմակերպության կողմից շահագործվող հորատանցքի անվանումը (համարը),
3) սյունակ 1-ում լրացվում է հորատանցքի հաստատված հանքային ջրերի պաշարների ծավալը,
4) սյունակ 2-ում լրացվում է հորատանցքի հաստատված ածխաթթու գազի պաշարների ծավալը,
5) սյունակ 3-ում լրացվում է տվյալ հորատանցքի համար հանքային ջրերի արդյունահանման ծավալներն ըստ համապատասխան լիազոր մարմնի կողմից տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի,
6) սյունակ 4-ում լրացվում են տվյալ հորատանցքի համար ածխաթթու գազի կորզման ծավալներն ըստ համապատասխան լիազոր մարմնի կողմից տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի,
7) սյունակ 5-ում լրացվում է կազմակերպության կողմից հանքային ջրերի արդյունահանված փաստացի ծավալները,
8) սյունակ 6-ում լրացվում է կազմակերպության կողմից ածխաթթու գազի կորզված փաստացի ծավալները,
9) սյունակ 7-ում լրացվում է ազատ հոսքը, որը կարող է առաջանալ արդյունահանման ընթացքում: Սյունակ 7 = սյունակ 3 - սյունակ 5:
7. Հաշվետվության ձևի «Հանքային ջրերի օգտագործումը, հեռացումը և կորուստը» բաժնի՝
1) սյունակ Բ-ում լրացվում է հորատանցքի տողի համարն ըստ բաժին 1-ի սյունակ Գ-ի համապատասխան տողի,
2) սյունակ 1-ում լրացվում է փաստացի օգտագործված հանքային ջրերի ընդհանուր ծավալը, որից սյունակներ 2-6-ում առանձնացվում են փաստացի օգտագործված հանքային ջրերի ծավալներն ըստ նպատակների: Սյունակ 3-ում լրացվում է օգտագործված այն հանքային ջրերի ծավալը, որը բացի ածխաթթու գազի կորզումից այլ նպատակի համար չի օգտագործվել: Սյունակ 4-ում լրացվում է ածխաթթու գազի կորզման համար օգտագործված այն հանքային ջրերի ծավալը, որը համալիր (հաջորդական) ձևով օգտագործվում է նաև այլ նպատակների համար: Սյունակ 1 = սյունակ 2 + սյունակ 3 + սյունակ 5 + սյունակ 6: Նպատակային օգտագործման որևիցե ցուցանիշի բացակայության դեպքում համապատասխան վանդակում դրվում է գծիկ,
3) սյունակ 7-ում լրացվում է այլ կազմակերպություններին առանց օգտագործման փոխանցված հանքային ջրերի ծավալը,
4) սյունակ 8-ում լրացվում է հեռացված հանքային ջրերի ընդհանուր ծավալը, որից սյունակ 9-ում՝ կոյուղու համակարգով,
5) սյունակ 10-ում լրացվում է հանքային ջրերի կորուստի ընդհանուր ծավալը, որից սյունակ 11-ում՝ շշալցման արտադրության ընթացքում առաջացած տեխնոլոգիական կորուստը: Սյունակ 10 = բաժին 1-ի սյունակ 5 - բաժին 2-ի սյունակ 1 - բաժին 2-ի սյունակ 7: