ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
27 դեկտեմբերի 2019 թ. թիվ 58-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ 03-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Կենդանաբանական այգու գործունեության մասին» Ձև 1-կենդանաբանական այգի (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Կենդանաբանական այգու գործունեության մասին» Ձև 1-կենդանաբանական այգի (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի փետրվարի 24-ի ««Կենդանաբանական այգու գործունեության մասին» Ձև 1-կենդանաբանական այգի (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 210-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 03-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ`
Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի դեկտեմբերի 27-ի
թիվ 58-Ն որոշման
Բաժին I. Ընդհանուր տեղեկություններ
Տողի
համարը Ընդամենը
Ա Բ 1
1. Ընդհանուր մակերեսը, հա
2. Կենդանիների համար նախատեսված կառույցների մակերեսը, հա
3. որից` ձմեռման համար նախատեսված
4. Հիմնական աշխատողների թվաքանակը, մարդ
5. Այցելուների թվաքանակը, մարդ
6. նրանցից` միջոցառումների շրջանակում անվճար այցելուներ
7. Իրականացված միջոցառումների քանակը, միավոր
8. Էքսկուրսիաների քանակը, միավոր
9. որից` դպրոցականների համար
10. Էքսկուրսիաների մասնակիցների թվաքանակը, մարդ
11. նրանցից` դպրոցականներ
12. Էկոկրթության դասաժամերի քանակը, միավոր
13. դրանցում ունկնդիրների թվաքանակը, մարդ
Բաժին II. Ցուցադրման ենթակա կենդանիների տեսակային կազմը և քանակն ըստ տեսակների տարեվերջի դրությամբ և դրանց տարեկան շարժը
միավոր
Տողի
հա-մարը Կենդանիների
տեսակները Տարեվերջին
առկա դրանցից` գրանցված Շարժը հաշվետու տարում
բնության պահպա-նության միջազգա-
յին միության
Կարմիր ցուցակում Հայաստանի Հանրա-պետության Կարմիր գրքում ծնված ձեռք բերված այլ ելք անկում խոտանում
տեսակ-ների քանակը գլխա-քանակը տեսակ-ների քանակը գլխա-քանակը տեսակ-ների քանակը գլխա-քանակը տեսակ-ների քանակը գլխա-քանակը տեսակ-ների քանակը գլխա-քանակը տեսակ-ների քանակը գլխա-քանակը տեսակ-ների քանակը գլխա-քանակը տեսակ-ների քանակը գլխա-քանակը
Ա Բ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
14. Ընդամենը
15. այդ թվում`
երկկենցաղներ
16. սողուններ
17. կաթնասուններ
18. այդ թվում`
գիշատիչներ
19. սմբակավորներ
20. պրիմատներ
21. այլ
22. ձկներ
23. թռչուններ
24. դրանցից` գիշատիչներ
25 անողնաշար կենդանիներ
Բաժին III. Ֆինանսական միջոցների մուտքերը և ծախսերը
հազ. դրամ
Ֆինանսական միջոցների մուտքերը Ֆինանսական ծախսերը Ֆինան-սական միջոցների մնացորդը տարե-վերջին
ընդա-մենը այդ թվում` ընդա-մենը այդ թվում`
ՀՀ բյուջեից
(պետական, համայնքա-յին) բնակչությանը մատուցված վճարովի ծառայու-թյուններից նվիրա-տվու-թյուն-ներից այլ նյութա-կան ոչ նյութա-կան ծա-ռայություն-ների գործուղ-ման աշխա-տավարձի և դրան հավա-սարեցված այլ հիմնավե-րանորոգման, սարքավորում-ների և գույքի ձեռքբերման այլ
ընդա-մենը այդ թվում` մուտքի վճարում-ներից
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
Ղեկավար՝ ____________________
(Ազգանուն, անուն) _______________
(Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)՝ ____________________
(Ազգանուն, անուն) _______________
(Ստորագրություն)
« ___ »_________20___թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի դեկտեմբերի 27-ի
թիվ 58-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը կարգավորում է «Կենդանաբանական այգու գործունեության մասին» Ձև 1-կենդանաբանական այգի (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 1-ը:
4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
6. «Ընդհանուր մակերեսը» տողում (1.) լրացվում է կենդանաբանական այգու ամբողջ տարածքի մակերեսը, իսկ կենդանիների համար նախատեսված կառույցների մակերեսը` տող 2.-ում, որից էլ տող 3.-ում առանձնացվում է կենդանիների ձմեռման համար նախատեսված կառույցների մակերեսը:
7. «Հիմնական աշխատողների թվաքանակը» տողում (4.) լրացվում է կենդանաբանական այգու հիմնական հաստիքային աշխատողների թվաքանակը:
8. «Այցելուների թվաքանակը» տողում (5.) լրացվում է հաշվետու տարում կենդանաբանական այգի այցելած մարդկանց թվաքանակը, նրանցից տող 6.-ում առանձնացվում է կենդանաբանական այգում իրականացված միջոցառումների շրջանակում անվճար այցելուների թվաքանակը:
9. «Իրականացված միջոցառումների քանակը» տողում (7.) լրացվում է կենդանաբանական այգում հաշվետու տարում իրականացված միջոցառումների քանակը:
10. «Էքսկուրսիաների քանակը» տողում (8.) լրացվում է հաշվետու տարում ինչպես կենդանաբանական այգու կազմակերպած, այնպես էլ կենդանաբանական այգու աշխատակազմի օժանդակությամբ այլ կառույցների կողմից իրականացված էքսկուրսիաների քանակը, որից տող 9.-ում առանձնացվում են դպրոցականների համար կազմակերպած էքսկուրսիաները:
11. «Էքսկուրսիաների մասնակիցների թվաքանակը» տողում (10.) լրացվում է էքսկուրսիաներին մասնակցած մարդկանց թվաքանակը, որից տող 11.-ում առանձնացվում է դպրոցականների թվաքանակը:
12. «Էկոկրթության դասաժամերի քանակը» տողում (12.) լրացվում է հաշվետու տարում կենդանաբանական այգու կազմակերպած Էկոկրթության դասաժամերի քանակը, իսկ դրանցում ունկնդիրների թվաքանակը լրացվում է տող 13.-ում:
III. ՑՈՒՑԱԴՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՅԻՆ ԿԱԶՄԸ ԵՎ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԱՐԵՎԵՐՋԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԵԿԱՆ ՇԱՐԺԸ
13. Հաշվետվության այս բաժնում լրացվում է կենդանաբանական այգու ցուցադրման ենթակա կենդանիների քանակն ըստ տեսակների, որտեղ չի հաշվառվում կերի համար նախատեսված կենդանիների բուծումը: Կենդանիների ընդհանուր քանակից (տող 13.) առանձնացվում են երկկենցաղները (տող 14.), սողունները (տող 15.), կաթնասունները (տող 16.), ձկները (21.), թռչունները (22.) և անողնաշար կենդանիները (24.): Կաթնասունների ընդհանուր քանակից (տող 16.) առանձնացվում են գիշատիչները (տող 17.), սմբակավորները (տող 18.), պրիմատները (տող 19.) և այլ կաթնասունները (տող 20.):
14. Կենդանաբանական այգում տարեվերջի դրությամբ առկա կենդանիների տեսակների քանակն և դրանց գլխաքանակը լրացվում են սյունակներ 1-ում և 2-ում, որոնցից առանձնացվում են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված (սյունակներ 3, 4) և Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված (սյունակներ 5, 6) տեսակների քանակն ու դրանց գլխաքանակը:
15. Կենդանիների շարժը հաշվետու տարում` ծնված, ձեռք բերված, այլ ելք, անկում և խոտանում, ըստ տեսակների քանակի և դրանց գլխաքանակի լրացվում է սյունակներ 7-16-ում: Կենդանիների տեսակների քանակը և գլխաքանակը իրարից անկախ ցուցիչներ են, դրանց միջև համեմատականություն գոյություն չունի և չի թույլատրվում դրանք նույնականացնել:
IV. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՈՒՏՔԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԸ
16. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:
17. Սյունակ 1-ում լրացվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:
18. Սյունակ 7-ում լրացվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.
1) «նյութական» սյունակ 8-ում լրացվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «ոչ նյութական ծառայությունների» սյունակ 9-ում լրացվում է աշխատողների մասնագիտական ուսուցմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) սյունակ 10-ում լրացվում է գործուղման ծախսերը,
4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ» սյունակ 11-ում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` այլ կազմակերպություններից համատեղությամբ, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատողները) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ` փոխհատուցումները և աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները և պարգևավճարները,
5) սյունակ 12-ում լրացվում է կենդանաբանական այգու կողմից իրականացված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռքբերման և կապիտալ վերանորոգման ծախսերը,
6) վերը նշված տողերով չառանձնացված այլ ծախսերը լրացվում է սյունակ 13-ում:
19. Սյունակ 14-ում լրացվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին: