Հոդված 2
Հոդված 2
Կողմերն աջակցում են զբոսաշրջության բնագավառում պետական կառավարման մարմինների միջև զբոսաշրջության ոլորտի վիճակագրական և այլ տեղեկույթի փոխանակմանը, այդ թվում`
● զբոսաշրջային գործունեությունը կարգավորող՝ Կողմերի պետությունների օրենսդրական և այլ նորմատիվ ակտերի մասին,
● Կողմերից յուրաքանչյուրի պետության՝ զբոսաշրջության զարգացման ռազմավարության մասին,
● բնական ռեսուրսների և տեսարժան վայր համարվող մշակութային ժառանգության օբյեկտների պահպանության և պաշտպանության բնագավառում Կողմերի պետությունների օրենսդրության մասին,
● զբոսաշրջության ոլորտում վիճակագրական տվյալների մասին,
● մրցունակության բարձրացմանը և զբոսաշրջության կայուն զարգացմանն ուղղված գործողությունների մասին,
● զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավման և զբոսաշրջության ոլորտում անվտանգության ապահովման փորձի մասին,
● զբոսաշրջային ծառայություններ մատուցող սուբյեկտների գործունեության համակարգման փորձի մասին: