Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2005-06-14-ից մինչև 2009-11-12։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2009-11-12Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

13 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հունիսի 2005 թվականի N 697-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «գ» ենթակետի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» N 294 որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. հունիսի 7

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2005 թվականի

հունիսի 1-ի N 697-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Մ. Վարդանյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահ)

Բ. Հարությունյան - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Լ. Վալեսյան - Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Կ. Ալեքսանյան - աշխարհագրական գիտությունների թեկնածու

Գ. Բադալյան - Երևանի պետական համալսարանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայի գիտաշխատող

Ջ. Եսայան - Երևանի պետական համալսարանի տեղանունների կաբինետի ավագ գիտաշխատող

Մ. Հասրաթյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի թեմատիկ խմբի ղեկավար, ճարտարապետության դոկտոր

Լ. Հովհաննիսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի փոխտնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Լ. Միրզոյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետ

Ն. Մկրտչյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Պ. Մուրադյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի թեմատիկ խմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Խ. Նազարյան

- աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ա. Սաֆարյան - Երևանի պետական համալսարանի թուրքագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Գ. Վարդանյան - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր

Խ. Վարդանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ

Յու. Վարյան - «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխարհագրական անվանումների բաժնի պետ

Ա. Ավդալյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի քարտեզագրության վարչության առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։