Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունվարի 2020 թվականի N 47-Ա

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 57-րդ կետերի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝

1) «Գևորգյան և Ներսիսյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2018 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված թիվ ՊԵԿ-ԳՀԱՇՁԲ-18/010, «Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերության հետ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված թիվ ՊԵԿ-ԳՀԾՁԲ-18/011 և «Հաբշին Նախագիծ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2018 թվականի սեպտեմբերի 20-ին կնքված թիվ ՊԵԿ-ՄԱ-ԾՁԲ-18/013 պայմանագրերի ժամկետները երկարաձգել մինչև 2020 թվականի հունվարի 30-ը ներառյալ.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրերում կատարված փոփոխության պայմանները տարածել կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների վրա.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները չկիրառել «Գևորգյան և Ներսիսյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2018 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված թիվ ՊԵԿ-ԳՀԱՇՁԲ-18/010 պայմանագրով նախատեսված աշխատանքների նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. հունվարի 23

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։