ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 2020 թվականի N 49-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 468-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՆԻԹԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 468-Ա որոշման հավելվածի ցանկում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) հավելվածը 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 22-36-րդ կետերով.
« 22. 9606 Պլաստմասսայե կոճակներ կգ 200 3 000 000
23. 5604 Ռետինե թել կգ 2 000 5 000 000
24. 5808 Հյուսած ժապավենաթել` կտորով կգ 150 2 250 000
25. 5808 Հյուսած ժապավենաթել՝ այլ կգ 150 2 250 000
26. 3920 Պլաստիկ թաղանթ պիտակների տպագրման համար կգ 300 3 000 000
27. 3207 Պատրաստի գունանյութ պիտակների տպագրման համար կգ 100 1 500 000
28. 5807 Պիտակներ՝ տպված հատ 100 000 3 000 000
29. 5807 Պիտակներ՝ գործած հատ 150 000 6 000 000
30. 3923 Պլաստմասսայե տուփ՝ փետուրե արտադրանքի վրա կարելու համար հատ 75 000 18 750 000
31. 5903 Քաթան նրբախավով՝ բամբակե մանվածքից մ.2 155 000 113 150 000
32. 6001 Քաթան նրբախավով՝ քիմիական թելերից մ.2 400 000 292 000 000
33. 5309 Վուշի գործվածք՝ վուշի մանրաթելերի 85% բաժին կամ ավելի պարունակությամբ-սպիտակեցրած մ.2 400 000 600 000 000
34. 5309 Վուշի գործվածք՝ վուշի մանրաթելերի 85% բաժին կամ ավելի պարունակությամբ-այլ մ.2 400 000 600 000 000
35. 5309 Վուշի գործվածք՝ վուշի մանրաթելերի 85% պակաս պարունակությամբ-սպիտակեցրած մ.2 400 000 600 000 000
36. 5309 Վուշի գործվածք՝ վուշի մանրաթելերի 85% պակաս պարունակությամբ-այլ մ.2 400 000 600 000 000
».
2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «8 654 831 000» թիվը փոխարինել «11 504 731 000» թվով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունվարի 23
Երևան