ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 2020 թվականի N 67-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանն ամրացված գույքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատարի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց, անժամկետ օգտագործման պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սահմանելով, որ բոլոր ծախսերը ենթակա են իրականացման՝ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունվարի 24
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
հունվարի 23-ի N 67-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
(դրամ)
NN
ը/կ Անվանումը Մեկ միավորի սկզբնական արժեքը Կուտակված մաշվածությունը Մնացորդային արժեքը Քանակը
(հատ) Գումարը
1. «Զենիթ» տիպի գազագեներատորային հակակարկտային կայանք 3 500 000 2079097 1485069 80 118805556
2. «ԱՍ» տեսակի հակակարկտային հրթիռ 130 864 26653 106611 23 2452042
3. Հակակարկտային հրթիռային արձակիչ կայան 8 724 240 1480697 7403487 3 22210461
4. Հակակարկտային ավտոմատ հրթիռային արձակիչ կայանների հեռակառավարման համար նախատեսված «ԿԱՀ-ԷԼԻԱ» ավտոմատացված համակարգի հեշտացված տարբերակ 1 284 400 217991 1089956 2 2179912
Ընդամենը 108 145647971
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան