Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՆԻԹԵՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2018 թվականի N 468-Ա

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՆԻԹԵՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱՆԻԹԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի ապրիլի 26-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ԱՆԻԹԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ պաշտոնակատար Կ. Կարապետյան

2018 թ. ապրիլի 16

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 12-ի N 468-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ԱՆԻԹԵՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN

ը/կ ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Արժեքը

(դրամ)

1. 6307 Ձևվածքներ կգ 58 824 490 000 000

2. 6305 Ոչ հյուսված գործվածքից պայուսակ կգ 266 667 98 000 000

3. 6305 Այլ պարկեր և տոպրակներ՝ փաթեթավորման համար շերտերից կամ ժապավեններից կամ պոլիէթիլենի կամ պոլիպրոպիլենի նույնանման ձևերից, պոլիմերային պայուսակ կգ 466 667 171 500 000

4. 5516 Չսպիտակեցրած կամ սպիտակեցրած այլ գործվածքներ՝ արհեստական մանրաթելերից, պոլիեսթերից գործվածք մետր 479 616 326 666 000

5. 5512 Մանրաթելային գործվածք մետր 479 616 329 017 000

6. 5513 Մանրաթելային գործվածք մետր 479 616 176 259 000

7. 5503 Սինթետիկ մանրաթելեր կգ 1 333 333 980 000 000

8. 5407 Սպիտակեցված մանրաթելային գործվածք մետր 888 889 326 667 000

9. 5407 Ներկած մանրաթելային գործվածք մետր 888 889 331 022 000

10. 5407 Տպված մանրաթելային գործվածք մետր 888 889 392 000 000

11. 5407 Ներկած բրդից գործվածք մետր 214 286 294 000 000

12. 5401 Մանվածք և թելեր կգ 571 429 236 000 000

13. 5210 Բամբակյա գործվածք մետր 438 596 490 000 000

14. 5208 Բամբակյա գործվածք մետր 438 596 494 298 000

15. 5208 Բամբակյա գործվածք մետր 438 596 644 736 000

16. 5208 Բամբակյա գործվածք մետր 438 596 580 263 000

17. 5209 Բամբակյա գործվածք մետր 438 596 481 403 000

18. 5208 Քաթանային գործվածք մետր 264 151 343 000 000

19. 3923 Պոլիմերային պայուսակ կգ 1 111 111 245 000 000

20. 0505 Փետուր կգ 58 824 980 000 000

21. 4819 Ստվարաթղթե արկղեր կգ 111 111 245 000 000

22. 9606 Պլաստմասսայե կոճակներ կգ 200 3 000 000

23. 5604 Ռետինե թել կգ 2 000 5 000 000

24. 5808 Հյուսած ժապավենաթել` կտորով կգ 150 2 250 000

25. 5808 Հյուսած ժապավենաթել՝ այլ կգ 150 2 250 000

26. 3920 Պլաստիկ թաղանթ պիտակների տպագրման համար կգ 300 3 000 000

27. 3207 Պատրաստի գունանյութ պիտակների տպագրման համար կգ 100 1 500 000

28. 5807 Պիտակներ՝ տպված հատ 100 000 3 000 000

29. 5807 Պիտակներ՝ գործած հատ 150 000 6 000 000

30. 3923 Պլաստմասսայե տուփ՝ փետուրե արտադրանքի վրա կարելու համար հատ 75 000 18 750 000

31. 5903 Քաթան նրբախավով՝ բամբակե մանվածքից մ.2 155 000 113 150 000

32. 6001 Քաթան նրբախավով՝ քիմիական թելերից մ.2 400 000 292 000 000

33. 5309 Վուշի գործվածք՝ վուշի մանրաթելերի 85% բաժին կամ ավելի պարունակությամբ-սպիտակեցրած մ.2 400 000 600 000 000

34. 5309 Վուշի գործվածք՝ վուշի մանրաթելերի 85% բաժին կամ ավելի պարունակությամբ-այլ մ.2 400 000 600 000 000

35. 5309 Վուշի գործվածք՝ վուշի մանրաթելերի 85% պակաս պարունակությամբ-սպիտակեցրած մ.2 400 000 600 000 000

36. 5309 Վուշի գործվածք՝ վուշի մանրաթելերի 85% պակաս պարունակությամբ-այլ մ.2 400 000 600 000 000

Ընդամենը 11 504 731 000

(հավելվածը լրաց., փոփ. 23.01.20 N 49-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։