ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2020 թվականի N 58-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N Մ-640-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 4-ի «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգում» ծրագրի մասին» N Մ-640-Ա որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. փետրվարի 1
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
փետրվարի 1-ի N 58-Ա որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»
1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի նորոգումը և մասնակի ամրակայման աշխատանքները:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակները Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը (բարեգործները) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն
4. Ծրագրի կատարողը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՀՎՀՀ՝ 04703401
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Եկեղեցաշինական
6. Ծրագրի բյուջեն 1.474.615.170 ՀՀ դրամ
7. Բարեգործություն ստացողը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, Հավատացյալ ժողովուրդ
8. Ծրագրի իրականացման տևողությունը 11 հուլիսի 2017 թ.- 30 հունիսի 2022 թ.
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի նորոգումը և մասնակի ամրակայման աշխատանքները, որի ընդհանուր գումարն է 1.474.615.170 ՀՀ դրամ:
Աշխատանքներն իրականացվելու են «Հորիզոն-95 » ՍՊԸ-ի կողմից (ՀՀ, ք. Երևան, Ա. Ավետիսյան 118, ՀՎՀՀ՝ 00801721 ), պայմանագիր N 10Շ/017՝ կնքված 11 հուլիսի 2017 թ.: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 11 հուլիսի 2017 թ. - 30 հունիսի 2022 թ.:
10. Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը Նախատեսվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի նորոգումը և մասնակի ամրակայման աշխատանքները, որի ընդհանուր գումարն է 1.474.615.170 ՀՀ դրամ:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 11 հուլիսի 2017 թ.- 30 հունիսի 2022 թ.:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Այլ ծախսեր նախատեսված չեն:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա-վարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ Չի նախատեսվում:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Նախատեսվում է տեխնիկական հսկողություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆինանսական բաժնի հետ, ինչպես նաև ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան