ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 2020 թվականի N 120-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՄԲԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարության նախագծի լրամշակման նպատակով՝
1) ստեղծել ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը լրամշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) հաստատել ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը լրամշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարության լրամշակված նախագիծը մինչև 2020 թվականի փետրվարի 28-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. փետրվարի 3
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2020 թ.
փետրվարի 3-ի N 120-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՐԱՄՇԱԿՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ռ. Բադասյան - ՀՀ արդարադատության նախարար (խմբի ղեկավար)
Ք. Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
(խմբի ղեկավարի տեղակալ)
Ա. Այվազյան - ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության
առաջին դասի խորհրդական (համաձայնությամբ)
Տ. Եսայան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ
Ա. Մարտիրոսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ
Ա. Ղուկասյան - ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ
Մ. Բաբայան - ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր
Ա. Մարտիրոսյան - ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում
մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության
վարչության պետ (համաձայնությամբ)
Ն. Սարգսյան - ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայության պետի տեղակալ,
ոստիկանության գնդապետ
Ա. Չիլինգարյան - ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության
պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ
Վ. Հովսեփյան - ՀՀ ոստիկանության ՔՀ գլխավոր վարչության պետի տեղակալ,
1-ին վարչության պետ, ոստիկանության գնդապետ
Հ. Հակոբյան - ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և
վիճակագրության վարչության պետի պաշտոնակատար (համաձայնությամբ)
Ա. Ավոյան - ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության իրավական
փորձաքննությունների բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ
Վ. Սահակյան - ՀՀ ոստիկանության ՀԿԱ վարչության պետի տեղակալ,
ոստիկանության փոխգնդապետ
Ս. Մարտիրոսյան - ՀՀ ոստիկանության զորքերի մարտական պատրաստության
բաժնի պետ, գնդապետ
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան
Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2020 թ.
փետրվարի 3-ի N 120-Ա
որոշման
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՐԱՄՇԱԿՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
1. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը լրամշակող միջգերատեսչական աշխատանքային խումբը (այսուհետ՝ խումբ) ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը լրամշակելու նպատակով կազմակերպում է նիստեր, անցկացնում քննարկումներ, հավաքագրում անհրաժեշտ վիճակագրական տվյալներ, ամփոփում ստացված և հավաքագրված տեղեկատվությունը, նիստերի և քննարկումների արդյունքները, ստացված դիտողություններն ու առաջարկությունները:
2. Խումբը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:
3. Խմբի ղեկավարը՝
1) ղեկավարում է խմբի աշխատանքները.
2) կազմակերպում է քննարկումներ.
3) նշանակում է խմբի նիստի անցկացման վայրը, օրը.
4) հաստատում խմբի նիստի օրակարգը.
5) հրավիրում և նախագահում է խմբի նիստերը, ներկայացնում խմբին այլ մարմիններում և կազմակերպություններում.
6) իրականացնում է խմբի աշխատանքների համակարգման համար անհրաժեշտ այլ գործողություններ։
4. Աշխատանքային խմբի ղեկավարի բացակայության դեպքում վերջինիս փոխարինում է խմբի ղեկավարի տեղակալը՝ օգտվելով նույն լիազորություններից։
5. Խումբն իր աշխատանքներն իրականացնում է աշխատանքային պլանի հիման վրա, որը հաստատում է խմբի նախագահը:
6. Խումբն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով:
7. Խմբի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:
8. Անհրաժեշտության դեպքում խմբի ղեկավարի որոշմամբ կարող են ստեղծվել աշխատանքային ենթախմբեր, խմբի աշխատանքներին մասնակցելու համար կարող են հրավիրվել ազգային կամ միջազգային փորձագետներ, ինչպես նաև ոստիկանության կամ արդարադատության ոլորտում գործունեության առնվազն 3 տարվա փորձառություն ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան