ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2020 թվականի N 98-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշո ւմ է.
1. Հայաստանի Հանրապետության վտանգավոր տարածքներում պայթեցման եղանակով քարերի հարկադիր իջեցման և հայտնաբերված պայթուցիկ սարքերի, պայթյունավտանգ առարկաների պայթեցման նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված 1829818,97 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը (պայթուցիկ նյութերն ու պայթեցման սարքերը) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. փետրվարի 3
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
հունվարի 30-ի N 98-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ
NN
ը/կ Անվանումը Չափի միավորը Միավորի գինը
(դրամ) Կարգը Նախատեսնում է հատկացնել Ընդհանուր արժեքը
(դրամ)
1. Տրոտիլ 200 գրամ կգ 945,49 I 3 2836.47
2. Ճայթիչ ԷԴՊռ հատ 317,5 I 15 4762.5
3. Պայթեցման մեքենա ՊՄ-4 հատ 130200 I 1 130200
4. Պայթեցման լար ՍՊՊ-2 մետր 110,4 I 500 55200
5. Ականորդի պայուսակ հատ 30000 I 4 120000
6. Ականազերծման լրակազմ լրակազմ 650000 I 2 1300000
7. Տրոտիլ մանրացված «Սահարա» կգ 861,85 1 200 172370
8. Էլեկտրոդետոնատոր ԷԴՊռ հատ 317,5 1 140 44450
Ընդամենը 1829818.97
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան