Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՍՏՐԱԴԱՅԻՆ ՋԱԶ-ՆՎԱԳԱԽՈՒՄԲ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունվարի 2020 թվականի N 97-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՍՏՐԱԴԱՅԻՆ ՋԱԶ-ՆՎԱԳԱԽՈՒՄԲ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ամրացված 3320000 դրամ համախառն հաշվեկշռային արժեքով, 400423 դրամ կուտակված մաշվածությամբ, 2919577 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը (հիմնական միջոցներ)` համաձայն հավելվածի, անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) կնքման և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. փետրվարի 3

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունվարի 30-ի N 97-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՍՏՐԱԴԱՅԻՆ ՋԱԶ-ՆՎԱԳԱԽՈՒՄԲ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

հ/հ Գույքի անվանումը Գույքային համարը Ձեռքբերման տարեթիվը Գույքի

համախառն հաշվեկշռային արժեքը վերագնահատումից հետո

(դրամ) կուտակված մաշվածությունը (դրամ) հաշվեկշռային արժեքը

(դրամ)

Ընդամենը՝ 3320000 400423 2919577

Հիմնական միջոցներ 3320000 400423 2919577

1. Ռոյալ «Բլյուտներ» 001 1977 3320000 400423 2919577

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։