Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 փետրվարի 2020 թվականի N 128-Ա

ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին 2020 թվականի փետրվարի 11-13-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (քաղ. Մոսկվա)` «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության միջև փոխըմբռնման հուշագրի» իրականացման շրջանակներում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ 2020 թվականի փետրվարի 12-ին Մոսկվա քաղաքում կազմակերպված հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Գեորգի Ավետիսյանի` Ռուսաստանի Դաշնություն (ք․ Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված «Սննդամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողության իրականացման ծառայություններ» միջոցառման արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. փետրվարի 3

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։